ԿԻՆՈԺԱՊԱՎԵՆԻ ԵՐՓՆԵՐԱՆԳ ՀԵՔԻԱԹԸ


Մանկապատանեկան ֆիլմերի 2-րդ միջազգային փառատոնը Նոյեմբերի 3-ից 7-ը մայրաքաղաքի «Մոսկվա» կինոթատրոնը դարձել էր աննախադեպ մշակութային տոնի էպիկենտրոն: Հայաստանի «Ռոլան Բիկով» մանկապատա նեկան կինոյի և հեռուստատեսության զարգացման ֆոնդի նախաձեռնությամբ աշխարհի 18 երկրներ ցուցադրեցին 44 խաղարկային լիամետրաժ, անիմացիոն ու կարճամետ րաժ ֆիլմեր, որոնք հավակնում էին մանուկ ու պատանի հանդիսատեսին ներարկել մարդկային-հոգևոր հումանիստական վսեմ լիցքեր, աշխարհասփյուռ հասակակիցների կյանքի տարբեր ոլորտներն արտացոլող իրենց աշխատանքներով հստակ պատկերացում տալ կենսական ամենաբարդ իրավիճակներում ճիշտ կողմնորոշվելու, արտառոց սխալներից ու հիասթափություններից խուսափելու ռեալ ուղիների մասին: Հիմնադրման պահից առ այսօր, ընդամենը վեց տարվա ընթացքում, շնորհիվ իրականացվող նախագծերի արդյունավետության, «Ռոլան Բիկովի» վարչական-ստեղծագործական կազմը հավաստել է կինեմատոգրաֆիայում իր վեհերոտ քայլերը անող մանուկներին ու պատանիներին որոշակի մասնագիտական հմտություններ պատվաստելու, արվեստի ասպարեզում չբացահայտված ունակությունները զարգացնելու իր առաքելության նշանակալից կարևորության մասին: Հատուկ դրվատանքի է արժանի այս կազմակերպության ամենօրյա հոգատար վերաբերմունքը վատառողջ ու անապահով երեխաների հոգևոր-մշակութային դաստիարակության նկատմամբ Մասիսի վերականգնողական բժշկական կենտրոնում, հանրապետական տարբեր հիվանդանոցներում ու դպրոցնե րում: Կարճ ժամանակում արժանանալով միջազգային ճանաչման` համարձակորեն ձեռնարկեց կինոփառատոնի կազմակերպմանը` ստանալով ոչ միայն հայկական պետական այրերի, այլև Երեխաների ու պատանիների համար ֆիլմերի Միջազգային Կենտրոնի (ՍԻՖԵԺ), ՅՈՒՆԻՍԵՖ-ի, անվանի կինեմատոգրաֆիստների գործուն աջակցությու նը: Այսպես, տքնաջան նվիրումով, հնարավոր եղավ հայկական միջազգային կինոփառատոնի վերաճումը ավանդականի: Կինոյի աշխարհում հանրահայտ արվեստագետները սիրով ներգրավվեցին փառատոնի կազմակերպչական եռուզեռում` Աթինա Րիկակին (Հունաստան), Առնո Վինյերոնը (Ֆրանսիա), Յան Պյոտր Զալևսկին (Լեհաստան), Նոդար Բեգիաշվիլին (Վրաստան), Գարի Բարդինը (Ռուսաստան), Թադեուշ Վիլկոշը (Լեհաստան) և ուրիշներ: Փառատոնի աճող հեղինակության կոնկրետ հավաստագիր է մանկական ժյուրիի մի քանի անդամների մասնակցությունը այլ միջազգային կինոփառատոնների ժյուրիների աշխատանքներին: