Ձերբակալվել է 7¬ամյա վարորդը


Ճանապարհային ոստիկաններն, իհարկե, շատ են զարմացել` իրենց մոտեցող ավտոմեքենայի մեջ վարորդ չտեսնելով£ Վարորդի կողքի նստարանին նստած տղամարդն էլ անհանգստության որևէ նշան չի ցուցաբերել£ Սակայն նրանց հրահանգով ավտոմեքենան կանգնել է ու նոր միայն երթևեկության պատասխանատուները նկատել են ղեկի առջև նստած 7 տարեկան մանչուկին£ Հորը ձերբակալել են` չնայած նրա բոլոր արդարացումներին, թե մինչև տուն հասնելը շատ քիչ ճանապարհ է մնացել, և իր որդին արդեն հմուտ վարորդ է£ Պարզվել է, որ հայրը զրկված է վարորդական իրավունքից£ Բայց քանի որ նրա աշխատանքը կապված է ուղևորությունների հետ, իր որդուն նա վարել է սովորեցրել£ Այսուհանդերձ, հորը շուտով մեղադրանք կառաջադրվի£