Հա՞ որ...


Ինտերնետային սոցիալական ցանցերում ընդգրկվելու համար Հայաստանում նույնիսկ համակարգիչ ունենալը պարտադիր չէ: Նույնիսկ բջջային հեռախոսն է բավարար, որպեսզի մեր հայրենակիցներն ամենօրյա ներկայություն ապահովեն այդ ցանցերից որևէ մեկում, իսկ ավելի հաճախ` մի քանիսում: Վերջերս դրանցից ամենատարածվածում` «Ֆեյսբուքում» են սկսել հայտնվել նաև որոշ օլիգարխներ: Սակայն հավանական է, որ նրանք իրենց էջերն առաջիկայում փակեն: Ավելին, իրենց «կոլեգաներից» հետ մնալ չցանկացող, բայց դեռևս չգրանցված մեծահարուստ պաշտոնյաների բախտը բերել է, քանի որ նրանք միանգամից կհրաժարվեն ինտերնետ թափանցելու մտքից: Խնդիրն այն է, որ «Ֆեյսբուքում» հայտնված բիզնեսի արքաներն ավելի հաճախ են սուր հարցերի ու գնահատականների գրոհների ենթարկվում: Դե, իսկ հայհոյանքը վիրտուալ զրույցների անբաժանելի մասն է դարձել: Փակ և անանուն հասցեներից օլիգարխներին «այցելող» օգտատերերը ոչնչից չեն խուսափում և իրենց մտքին ու խոսքին կատարյալ ազատություն են տալիս` վստահ, որ ինտերնետում իրենք ապահովագրված են վայրենի թիկնապահների հարձակումներից ու իրական կյանքում առկա բոլոր անցանկալի հետևանքներից: Վիրտուա˜լ ազատություն