Գլխի տեղ` հսկա˜ մի բերան


Ադրբեջանական քաղաքական միտքը հիմա էլ ռուսական փաստաթղթերից տուժած Հարավօսիայի ու Աբխազիայի քաղաքացիների դարդն է ծնկածեծ անում, որ Ղարաբաղյան խնդրի «նոր հորիզոն» պեղի: ՌԴ անձնագրերով այդ մարդիկ չեն կարող հրավեր ստանալ` դեպի Եվրոպա: Վրաստանն է նրանց «չեզոք փաստաթղթեր» տրամադրում` արտասահման մեկնելու համար: Բայց ադրբեջանցոց «բախտն» այստեղ էլ չի բերել. ղարաբաղցի հայերը շրջագայում են աշխարհով մեկ` հայկական անձնագրերով: Մտքի այսպիսի ցատկով է պատգամավոր¬քաղաքագետ Մուսաբեկով Ռասիմը մեկնաբանել վրաց խորհրդարանի վերջին որոշումը և խորը հոգոց է հանել, թե դժբախտաբար հայկական անձնագրերով ղարաբաղցի հայերին (կարելի է կարծել, թե իր քոչվոր ազգակիցներն էլ կարող էին ունենալ հայկական անձնագրեր) ամենուր թույլատ րում են: - Եթե նույնիսկ մեր երկիրը հանդես գա «չեզոք փաստաթղթեր» ներդնելու նախաձեռնությամբ, ես վստահ եմ` նման փաստաթղթեր ցանկացողներ չեն գտնվի,¬ փաստել է նա: Վրացական «չեզոք» անձնագրերի հողի վրա մեկ ուրիշ ադրբեջանցու գունավոր երազների փուչիկն էլ է բացվել: «Էխո» ռադիոկայանին «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնք» հասարակական միավորման (ի˜նչ էլ ճռճռան անուններ են ջոկել) ներկայացուցիչ Սաֆարով Բայրամը զառանցել է, թե Լեռնային Ղարաբաղում ապրող և Ադրբեջանի քաղաքացիներ հանդիսացող հայերը տեսնում են Ադրբեջանում տեղի ունեցող զարգացումը և ցանկանում են դրանից օգուտ քաղել: - Ինչպես մենք ենք կարոտում մեր հողերը, այնպես էլ այնտեղ ապրող հայերը կարոտում են այնտեղ մեր վերադարձին,¬ ռոմանտիկայի գրկում մրմնջացել է նա: Հետո «մեծահոգաբա˜ր» ծանուցել է, թե մինչև 1992 թ. ԼՂ¬ում ապրող հայերը և նրանց երեխաները համարվում են Ադրբեջանի քաղաքացիներ: Պետությունը նրանց չի հանել քաղաքացիական գրանցումից, և եթե նրանք ցանկանան` կարող են ստանալ իրենց քաղաքացիությունը հաստատող վկայականներ: - Նրանց տրված այլ վկայագրերը կեղծ են: Այդ տարածաշրջանի բնակիչները, որպես Ադրբեջանի քաղաքացիներ, կարող են ունենալ միայն ադրբեջանական անձնագրեր: Ես նրանց դիմում եմ կոչով` ազատեք ձեզ այդ ճնշաբեռից: Խղճացեք ձեր երեխաներին,¬ լրատվամիջոցների ձայնագրիչներին ասել է անգո համայնքի ներկայացուցիչը: Հետաքրքիր է, իր ցեղակիցների հոշոտած հայերը նույն այդ երկրի քաղաքացիներ չէի՞ն: Բա արյունռուշտ բորենիի վանդակից ազատագրված բանական արարածը ո՞նց կարող է լիաթոք չծիծաղել` ծեքծեքուն այսպիսի խոսքեր լսելիս: Հեծեծալով, որ ղարաբաղցի հայերը գտնվում են երևանյան հայերի հսկողության տակ ու այդ պատճառով նրանք ոչինչ չեն ձեռնարկում, քաղաքագետ Դարաբադի Փարվինն էլ «Էխո»¬ին ասել է. - Բոլոր մանրուքներում այդ մարդիկ խորհրդակցում են Երևանի հետ: Այդ տարբերակների մասին արժե մտածել, բայց միայն` ապագայում` հակամարտության կարգավորման մեջ որոշակի առաջընթաց ձեռք բերելուց հետո: Փարվինի ենթագիտակցությունը հուշում է. հայերի անձն ու քաղաքացիությունը հաստատող փաստաթղթեր պետք չեն: Բայց նա էլ իրեն թույլ չի տալիս գիտակցել, որ հակամարտության կարգավորման առաջընթացից հետո էլ, կարգավորումից հետո էլ իրենք անելիք չունեն մեր պատմական Արցախում: