Ադրբեջանական նոր տենդ
- Հայաստանի շրջապատում գտնվող բոլոր երկրները տեղային մարտիկների կարգավիճակում են կամ ռազմական գործողությունների սպառնալիքի առջև: Ռուսաստանի հարավում պատերազմը չի դադարում 90-ականների սկզբից. Թուրքիայում կառավարական զորքերը հյուսիսային շրջանները մաքրում են քուրդ անջատողականներից. Վրաստանի տարածքների մի մասը բռնագրավված է Ռուսաստանի կողմից: Եվ միայն Հայաստանում է առայժմ խաղաղություն,- ցավով նորից թառանչել է հերթական ադրբեջանցին` Քաղաքական ներդրումների և տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Մուբարիզ Ահմեդօղլուն: Իհարկե, նրա ցավի կիզակետը կրկին Հայաստանն է, մի քիչ էլ` մեր բարեկամ երկրները: - Հայ քաղաքագետներն ստիպված են քաղաքական նոր պահեստազորներ որոնել, որպեսզի պատսպարվեն պատերազմից: Բայց այդպիսի պաշարներ այլևս չեն մնացել,- հայտարարել է նա և սեփական կեղտոտ մատով էլ շոշափել իր ու իր ցեղակիցների ցավոտ վերքը. - Հայաստանը փորձում է Կովկաս բերել իր հին բարեկամներին` Իրանին ու Սիրիային, որպեսզի տարածաշրջանում մենակ չմնա: Բայց դա չի կարող դուր գալ Մոսկվային, որը վարժվել է Կովկասում միանձնյա վերահսկել իրավիճակը: Ահմեդօղլուն առիթը բաց չի թողնում` նաև չարախնդալու իրենց «ասեղը չթելող» Իրանի ու Սիրիայի վրա` ասելով, թե նրանք ցանկություն չեն ցուցաբերում գործոն դառնալ կովկասյան քաղաքականության մեջ: Իրանի վերնախավն ու ժողովուրդը խրված են Նախագահի ընտրարդյունքների մեջ, նախագահ Ահմադինեջադն էլ խուսանավում է, որպեսզի պահպանի իշխանությունը. նա չի էլ փորձի իրանական ցանկություններն առաջ քաշել Կովկասում (տիպիկ ադրբեջանական խարդախամտություն-խմբ.): Իսկ Սիրիան, ըստ հայատառապ Ահմեդօղլու` իր ազդեցիկ կովկասյան (չերքեզական) հակառուսական սփյուռքով հանդերձ, եթե մտադրվի հայտնվել Կովկասում, դա կդառնա Ռուսաստանի ամբողջականության փլուզման գործոն: Ավելին, Երևան կատարած այցելության ժամանակ Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադը հասկացնել է տվել, որ իր երկիրը մտադիր է բարեկամություն անել Թուրքիայի հետ: Ահա թե ինչն է կարևորել քաղաքագետը և եզրահանգել. վարելով Սիրիան ու Իրանը Կովկասում առաջ մղելու քաղաքականություն, Երևանը հակադրվում է Ռուսաստանին` ճիշտ այնպես, ինչպես Հայաստանը մոսկովյան քաղգործիչների զայրույթին արժանացավ` Միխեիլ Սահակշվիլուն բարձրագույն պարգև հանձնելով: Չէ¯, ադրբեջանական տրամաբանություն ասվածը նրանց քոչվոր նախնիների նենգամտության կատարելագործումն է միայն: Քոչվորը չի կարող պատկերացնել, որ առանց ստրկամտության էլ ինքնությունը և սեփական երկրի շահերը կարելի է պաշտպանել: