Շարքերը նոսրանում են


Համաշխարհային տնտեսության ճգնաժամային խառնափնթորը փոփոխել է բազմաթիվ ունևորների սոցիալական կարգավիճակը: Վերջին հետազոտությունների տվյալներով` միլիոնատերերի քանակն աշխարհում նվազել է 14 %-ով: Ռուսաստանցի մեծահարուստների հաշվարկով` այդ տոկոսն ավելի բարձր է: Merrill Lynch ներդրումային բանկի Capgemini ընկերության համատեղ վերլուծության արդյունքներով` դոլարային միլիոնատերերն անցյալ տարվա համեմատ պակասել են 1,2 մլն մարդով` կազմելով 8,6 մլն մարդ: Արժեթղթային շուկայի անկումը ցավագին հարված է հասցրել գումարն արժեթղթերի վերածողներին: Ուսումնասիրությունների տվյալներով` նրանց ընդհանուր դրամագլուխը նվազել է 19,5 %-ով կամ` մինչև 32,8 տրիլիոն դոլարով: Ռուսաստանում միլիոնատերերի քանակը պակասել է գրեթե 1/3-ով (28,5 %), Ամերիկայում` 18,5 %-ով: Նոր կորուստներից խուսափելու համար ունևորները սկսել են գումարը պահել արտարժույթով և անշարժ գույք գնել: Ճգնաժամը, սակայն, միայն հարուստների (և ինչո՞ւ միայն հարուստներ) գրպաններին չի հարվածել. նկատելիորեն աճել են նրանց ծախսերը` առողջության վերականգնման ուղղությամբ: Մինչդեռ առաջնակարգ ապրանքների պահանջարկը իջել է մինչև 43 %: