Ովքե՞ր են ապրում Մոսկվայում


Մոսկվաբնակների ազգային պատկանելության վերաբերյալ մամուլում հայտնված «փակ» տվյալները հետևյալ պատկերն ունեն:

2015 թ. ՌԴ մայրաքաղաքի 11 միլիոն բնակիչներից սլավոնական ազգերի (ռուսներ, ուկրաինացիներ, բելառուսներ) ներկայացուցիչներ են 4 միլիոն 600 հազարը: (Այս մասին գրել է AsiΖrussiΖ պորտալը` վկայակոչելով երկրի ուժային գերատեսչություններից մեկի խորհրդականի խոսքերը):

Ավելի կոնկրետ. Մոսկվայում ռուսները կազմում են 31 %, ադրբեջանցիները` 14 %: Թաթարները, բաշկիրներն ու չուվաշները` 10 %, ուկրաինացիները` 8, հայերը` 5, տաջիկները, ուզբեկները, ղազախներն ու ղրղըզները միասին` 5 տոկոս: Կորեացիները, չինացիներն ու վիետնամցիները 5 % են, չեչենները, դաղստանցիներն ու ինգուշները` 4 տոկոս: Բելառուսները, վրացիները, մոլդովացիներն ու գնչուները` յուրաքանչյուր 3-ական տոկոս, հրեաները` 2 և մնացյալ այլ ազգերը միասին 4 %:

Հպանցիկ հաշվարկն անգամ հուշում է, որ 31 % ռուսներն իրենց պետության մայրաքաղաքում գործ ունեն 33 տոկոսանոց մահմեդական ժողովուրդների հետ:

Տեղեկացվում է նաև, որ Ռուսաստանում էթնիկ ադրբեջանցիներն ավելի շատ են, քան Բաքվում: Իսկ Մոսկվայում թաթարներն ավելի շատ են, քան Կազանում:

Հատկանշական է, որ վերջին մեկուկես տասնամյակում ռուսաստանցի մահմեդականների թիվն ավելացել է 40 %-ով, և կանխատեսում կա, որ 21-րդ դարի կեսերին յուրաքանչյուր 4-րդ ռուսաստանցին կլինի մահմեդական:

Մտածելու առիթ չունե՞նք մենք և քրիստոնյա մյուս ժողովուրդները…