Բելառուսը Ղրիմը չի տեսնում ՌԴ-ում


Բելառուսի Մոգիլյով քաղաքի խանութներում վաճառքից անհետացել են այն գլոբուսները, որոնց վրա Ղրիմը նշված է որպես ռուսաստանյան տարածք (տեղեկացրել է բելառուսական «Եվրառադիոն»): «Բռնագրավված» գլոբուսներն արտադրվել էին լեհական ZACHEW-GLOWALA ընկերության կողմից, որի տնօրեն Կշիշտոֆ Գլովալան պարզաբանել է, թե այդ արտադրանքը ռուսական շուկայի համար է:

Լրատվամիջոցների տվյալներով` Մոգիլյովի մարզգործկոմի առևտրի և ծառայությունների վարչությունն առևտրային կազմակերպություններին առաջարկել է հրաժարվել վաճառելու աշխարհի այն քարտեզներն ու գլոբուսները, որոնցում «Ղրիմի տարածքային պատկանելությունը տարբերվում է միջազգային հանրության համաճանաչու մից»: Իսկ սոցիալ-դեմոկրատական «Գրոմադա» կուսակցության առաջին փոխնախագահ Իգոր Բորիսովը խորացրել է այդ կարծիքը` հայտարարելով, որ նման արտադրան քը «մոլորության մեջ է գցում գնորդներին և հակասում է Ղրիմի հարցում Մինսկի պաշտոնական դիրքորոշմանը»:

Ավելի թափանցիկ չես ասի` «Մինսկի պաշտոնական դիրքորոշմամբ» Ղրիմը պատկանում է... ո´չ Ռուսաստանին: