Իրավապաշտպանուհուն էլ չեն խնայել


Մոսկվայի Հելսինկյան խմբի ղեկավար Լյուդմիլա Ալեքսեևայի համար տխուր հետևանքներ ունեցավ հարգանքի տուրքը «Պարկ կուլտուրի¬կոլցևայա» մետրոկայանում զոհվածների հիշատակին£ Ընդդիմության առաջնորդներ Բորիս Նեմցովի ու Լև Պոնոմարյովի ուղեկցությամբ 82-ամյա իրավապաշտպանուհին հազիվ է հասցնում ծաղիկներ դնել ահաբեկչության վայրում, երբ մոտ 40 տարեկան մի մարդ ափով հարվածում է նրա գլխին£ Նույն պահին տղամարդը ձերբակալվել է, և դրդապատճառները պարզելը, երևի թե` «տեխնիկայի գործ է»£ Իսկ Բորիս Նեմցովը նրա արարքը որակել է որպես «գազանություն»£