Պատկերացնո՞ւմ եք` հայ¬թուրքական հարաբերությունները չեն կարգավորվի


...Եթե Ադրբեջանը լեռնային¬ղարաբաղյան հակամարտությունը կարգավորի ռազմական ճանապարհով»,¬ հոխորտացել է Քաղաքական նորարարությունների և տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Մուբարիզ Ահմեդորդին: Հոխորտանքն էլ «եթե»¬ների շարքից է` տիպիկ ադրբեջանական տրամաբանությամբ: Մեջբերենք նրա ճամարտակումները` Trend¬ից. - Եթե Ադրբեջանը ռազմական ճանապարհով հաղթի լեռնային ¬ղարաբաղյան հակամարտությունում, հայերն ավելի շատ Թուրքիայից դժգոհ կլինեն, քան Ադրբեջանից: Որովհետև հայկական գիտակցությունը չի կարող Ադրբեջանն ընկալել որպես հաղթող. եթե Հայաստանը պարտվել է, նա պարտվել է ոչ թե Ադրբեջանին, այլ Թուրքիային: Եթե դրա պատճառներից մեկը կապված է Թուրքիայի և Ադրբեջանի ռազմավարական ու եղբայրական հարաբերությունների հետ, ապա մյուսը` հայերի հասարակական հիվանդ գիտակցության հետ: Իսկ այս պատճառով, պատերազմում Ադրբեջանին պարտված Հայաստանի համար անհնար կլինի հարաբերություններ կարգավորել Թուրքիայի հետ: Այդ իրավիճակում Ադրբեջանն ու Ռուսաստանը միասին ջանքեր կներդնեն, որպեսզի Հայաստանը մնա ՌԴ ազդեցության ոլորտում: Դա միանգամայն հնարավոր տարբերակ է: Այդ դեպքում նաև կարելի կլինի կարգավորել և Վրաստանի միջնորդությամբ Արևմուտքի կողմը «փախչելու» Հայաստանի փորձերի հարցը: Այն բանից հետո, երբ լեռնային-ղարաբաղյան հակամարտությունը և Ադրբեջանի մյուս հիմնախնդիրը` Նախիջևանի հետ կապի հարցը, կլուծվեն Ռուսաստանի մասնակցությամբ, ադրբեջանական կողմը ճնշում կգործադրի Վրաստանի վրա, որը պայմաններ է ստեղծելու, որպեսզի հայերն անցնեն Արևմուտքի կողմը: Դա բարդ մեխանիզմ է, բայց եթե ՌԴ վերնախավը դա հասկանա, տարածաշրջանում շատ հարցեր հեշտորեն կլուծվեն: Երազախաբությունը է´լ ոնց է լինում: Մանավանդ` օղլուԱհմեդի բարբաջանքի առաջին մասով` «Բա որ ես մարդի գնամ ու մի որդի ունենամ…»: Բայց շարունակութ յունից այլ գարշահոտ է փչում. Ռուսաստանը կարո՞ղ էր նման հույսեր ներշնչել գազատու այս ցեղախմբին: Եթե այո` ուրեմն ինչո՞ւ են «ծախում» իրենց երազում կուտ տվողներին: Եթե ոչ` ինչո՞ւ չեն արգելում Լեռնային Ղարաբաղին վերատիրանալու (այն էլ` ռազմական ճանապարհով) մտագարությունը բարձրաձայնել Ռուսաստանի անվանը կցվելով: Չէ՞ որ առաջին դեպքը չէ, երբ սրանք բացահայտորեն «մատնում» են ռուսների հետ իրենց «յոլդաշությունը»: Կարող էինք սա էլ շանտաժի կամ սև հումորի ժանրերին վերագրել, եթե պատմության դառը փորձով համոզված չլինեինք, որ Ռուսաստանը Հայաստանի տարածքներով կարող է թուրք-ադրբեջանցոց բերանը քաղցրաց նել: Թեկուզև դա եղել է Խորհրդային բռնատիրության տարիներին: Բայց օղլու Ահմեդի կլանչոցի վերջին հատվածը ոնց որ թե հուշում է, որ նա ընդամենը խոնարհ նոքարի «նրբանկատությամբ» «լսացնում» է Ռուսաստա նին, թե` ա´յ ՌԴ, Ղարաբաղն ինձ տուր, որ դու օգտվես: Մոսկվային սպառնալով, թե իր ծրագրով չշարժվելու դեպքում` «Կովկասում նրա քաղաքականությունը կործանման կմատնվի», Ահմեդ օղլու Մուբարիզը կռնչում է. - Ճշգրտենք մեր միտքը: Ռուսաստանի կողմից պայմաններ ստեղծելը, որպեսզի իր ռազմական միջոցներն Ադրբեջանն օգտագործի լեռնային¬ղարաբաղյան հակամարտության գործում, ՌԴ¬ին խոստանում է առնվազն երկու օգուտ: Առաջինը` Հայաստանը կմնա ՌԴ¬ի ազդեցության ոլորտում (այսինքն` մեզանով թշնամուն լավություն անողի՞¬խմբ.)` հաշվի առնելով, որ Հայաստանի ներկա ընթացքը Ռուսաստանից հեռանալու ընթացք է: Երկրորդ` ՌԴ¬ն լրջորեն կուժեղացնի իր դիրքերը Կովկասում, մասնավորապես` Հյուսիսային: Իսկ եթե ավելի լուրջ վերաբերվենք այսօրինակ հայտարարություններին, ապա իրեն հարգող Ռուսաստանը եթե չի էլ վիրավորվում, գոնե պետք է վերաբերմունք արտահայտի` հերքի կամ հաստատի իր հետ կապվող հույսերը: