Ճարտարությունը էական չէ, եթե առկա է ճարպկությունը


 

Յուրաքանչյուր ընտրությունից հետո ՕԵԿ-ը հայտնվում է սպիտակ նժույզի վրա, մշտապես ջրից չոր է դուրս գալիս, երբեք թաց տեղ չի «նստում», բոլոր փորձություներից դուրս է գալիս լիակատար անվնաս, երբ երկնքից երեք խնձոր է ընկնում` ամեն անգամ մեկը բաժին է հասնում նրան: «Բախտավորության» ցանկը չարժե թվարկել` աչքով չտալու համար: Թեպետ հաստատ ՕԵԿ-ին ոչ մի «չոռ» էլ չի կպնի, քանզի ճարպկությունը բացառիկ է: