Վրաստանում գայթակղում են մարիխուանայով


Խոսքը զբոսաշրջիկների մասին է. հատուկ նրանց իշխանություններն առողջարաններում արտոնել են «խոտ» ծխել: Հանգստյան գոտիներում արտասահմանցիների հանդեպ այսպիսի ինքնատիպ հյուրընկալությունն, ինչ խոսք, բազմաթիվ թմրասերների կձգի դեպի Վրաստան: Առանց թաքնվելու թմրախոտ օգտագործելն ինքնին վայելք է այդ հակումն ունեցողների համար, ինչի արդյունքում երկրի գանձարանը կհարստանա: Յուրօրինակ բանաձև է` «Եկե´ք, ուռե´ք ու վճարե´ք»: Նախագծի հեղինակները ոնց որ թե ճիշտ են հաշվարկել. ոչ մի պատմամշակութային արժեք, ոչ մի գեղատեսիլ վայր և ամենաբարձրակարգ սպասարկումն անգամ չեն կարող մրցակցել «կայֆ բռնելու» հաճույքի հետ: Նույնիսկ ռուսաստանցիք (որոնց թիվը 2008¬ի պատերազմից հետո կտրուկ նվազել է վրացական հանգստավայրում): Երկրի իշխանությունները նաև տեղացի «կայֆասերներին» չեն նեղացնի. նրանց էլ որոշ ակումբներում կթույլատրվի թմբիրախոտ ըմբոշխնել: Նրանք գտնում են, որ դա դրական ազդեցություն կունենա սեփական երիտասարդության վրա, որոնք հիմա չգիտեն` որտեղ և ինչպես «կայֆոտել»: Միլիարդատեր և բռնակալ Fox Buziness հեռուստաալիքի մեկնաբան Էրիկ Բոլլինգը մոտավորապես այսպես է բնութագրել Վ. Պուտինին: - Արժեր, որ Պուտինը շնորհակալ լիներ նրա համար, որ հատկապես կապիտալիզմի շնորհիվ ինքը, որպես Ռուսաստանի վարչապետ, դարձավ միլիարդատեր և բռնակալ,¬ նշել է հեռուստավարողը: Այս ռեպլիկը հնչել է ի պատասխան ՎՎՊ¬ի այն խոսքի, թե ԱՄՆ¬ը «մակաբույծ է` համաշխարհային տնտեսության մարմնի վրա»: Դրանից առաջ Պուտինը ափսոսանք է հայտնել, որ Վաշինգտոնը պարտքերի մեջ է: - Փառք Աստծո, դոլարի դեվալվացիա (փոխարինում այլ արժեթղթով) տեղի չունեցավ. նրանց բավականացրեց առողջ բանականությունն ու պատասխանատվությունը: Իսկ ընդհանրապես` դրանում որևէ լավ բան չկա. դա պարզապես ավելի համակարգային որոշումների հետաձգումն էր,¬ ամերիկացիներին խրատել է Ռուսաստանի վարչապետը: