ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԼՐԱՀՈՍ


Ս.թ. ապրիլի 3-ից 4-ը ՀՀ նախագահին առընթեր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով եղավ Բրյուսելում` մասնակցելով Հայաստան-ՆԱՏՕ 26+1 ձևաչափով Հյուսիս-Ատլանտյան խորհրդի նիստին, որի ընթացքում ներկայացվել են ՀՀ-ՆԱՏՕ անհատական գործընկերության գործողությունների ծրագրի իրականացման առաջընթացը և քննարկվել է վերջինիս գնահատման զեկույցը: Ս.Սարգսյանն այցի շրջանակներում հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յաապ դե Հուպ Սքեֆերի, Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսի և Եվրամիության արտաքին կապերի և եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար, տիկին Բենիտա Ֆերերո-Վոլդների հետ: Ս.թ. ապրիլի 5-ին պատվիրակությունը վերադարձավ Երևան: ԳՆԴԱՊԵՏ Ս.ՇԱՀՍՈՒՎԱՐՅԱՆ