Կաքավը խանգարեց


Հոկտեմբերի 27-ին Լարիսա Դոլինային և Իգոր Բուտմանին հյուրախաղերից Մոսկվա տեղափոխող ինքնաթիռի ուղևորներին Օմսկի օդանավակայանի թռիչքահրապարա կում հանկարծ թվացել է, թե իրենց բախվել է մեկ ուրիշ ինքնաթիռ: A-319 աերոբուսում այդ պահին իր ծննդյան տարեդարձը նշող Բուտմանն ու մյուս ուղևորներն, իհարկե, սարսափահար են եղել: - Ինչ-որ աղմուկ ու ցնցում եղավ և խանձահոտ եկավ: Թվաց, թե մենք այրվում ենք…,- պատմել է Լարիսա Դոլինան: Ուղեկցորդուհիներն, իհարկե, փորձել են հանգստացնել բոլորին` հավաստիացնելով, որ վտանգավոր ոչինչ չկա: Շուտով պարզվեց, որ շարժիչի մեջ հայտնված կաքավն է խանգարել թռիչքը: - Եվ սա առաջին ու միակ արտառոց միջադեպը չէր այս շրջագայության ընթացքում,- ասել է Դոլինան:- Իրկուստկից Կրասնոյարսկ թռիչքի ժամանակ էլ մեր օդանավը ձյունամրրիկի մեջ ընկավ. կարծում էինք չենք փրկվի… Իսպանիայի թագուհին` ընդդեմ միասեռ ամուսնությունների Սոֆյա թագուհին բացեիբաց հայտարարել է, որ ինքը դեմ է, երբ «ամուսնություն» արտահայտությունն օգտագործվում է միասեռ զույգերի դեպքում: - Եթե մարդիկ կամենում են միասին ապրել և ամուսնանալ` նրանք դա կարող են անել այն պետության օրենքներով, որտեղ ապրում են,- հայտարարել է թագուհին իր գրքում և հավելել, որ այդ միությունը չի կարելի ամուսնություն անվանել: Ինչպես հաղորդել է AFP-ն, գիրքը վաճառվում է անցյալ կիրակի օրվանից, երբ բոլորեց թագուհու ծննդյան 70-ամյակը, Ի դեպ, Իսպանիան Եվրամիության անդամ 3-րդ երկիրն է (Բելգիայից ու Նիդեռլանդներից հետո), որտեղ օրինականացվել են միասեռ ամուսնությունները. այն էլ` 1979 թվականից, բռնապետ Ֆրանցիսկո Ֆրանկոյի մահից հետո: