ToyotΖ-ի նվերը միայնակներին
Դա երեխա-ռոբոտ է` Kirobo Mini-ն, որը ճապոնական ToyotΖ Motor կորպորացիան ներկայացրել է օրերս: Ռոբոտիկը կարող է միայնությունից փրկել մենակյաց ճապոնացիներին, որովհետև ունակ է կռահել մարդկանց զգացմունքները և արձագանքել: Սակայն նա չի կարողանում ճանաչել դեմքերը: Կիռոբոյի միակ «խնդիրն» է զրուցել զրուցակից չունեցողների հետ. նա խոսում է, այն էլ` շատ բարձր ձայնով:
Իր «զարգացման» մակարդակով այն պետք է հիշեցնի 5 տարեկան երեխայի. մի քիչ օրորվում է, նստած մանկան շարժումներ նմանակում:
Kirobo Mini-ն ստեղծողներից մեկի` դիզայներ Ֆումինորի Կատաոկայի կարծիքով` ամեն ինչ արված է, որպեսզի միայնակ մնացած մարդը զգացմունքային կապվածութ յուն ունենա մեքենա-մարդուկի հետ:
Ընկերությունը ծրագրել է այս ռոբոտիկները վաճառքի հանել եկող տարվանից` 39,8 հազար իեն (392 դոլար) արժեքով: ToyotΖ-ն մտադիր չէ այն արտահանել ուրիշ երկրներ:
ToyotΖ-ն ճապոնական միակ ընկերությունը չէ, որ զբաղվում է նման մշակումներով (տեղեկացրել է BBC-ն):