ԱՐԺԵ ԻՄԱՆԱԼ Փոփ¬արքայի մահվան դատաքննությունը


Անցյալ շաբաթ Լոս Անջելեսի Գերագույն դատարանում մեծ իրարանցումով սկսվեց Մայքլ Ջեքսոնի մահվան գործով դատավարությունը: Նրա բԺիշկ Կոնրադ Մյուռեյը մեղադրվում է` բեմի լեգենդին վտանգավոր «Պրոպոֆոլ» նյութը տալու համար: Մեղադրական վարկածով` հենց այդ պատրաստուկի մեծ չափաքանակն է 2009 թ. հունիսի 25¬ին սպանել համաշխարհային էստրադայի փոփ¬արքային: Դատական բաց նիստն ուղեկցվել է մահացած Ջեքսոնի ցնցող լուսանկարներով: Բժշկի փաստաբաններն այդ կերպ փորձում էին ապացուցել, որ երգիչն ինքնասպան է եղել: Երգչի թիկնապահներից մեկը` Ալբերտո Ալվարեսը, ով առաջինն է մտել նոր վախճանված Ջեքսոնի սենյակ, հայտարարել է, որ Մյուռեյն իրեն պատվիրել է «Շտապօգնություն» կանչելուց առաջ հավաքել բոլոր դեղերն ու կաթոցասարքերը: Այս վկայի պնդմամբ` նույն պահին Մյուռեյը շփոթված` փորձել է ուշքի բերել հանգուցյալին: Մինչդեռ բժշկի փաստաբանները հավաստիացնում են, թե երգչի մահվան պահին իրենց պաշտպանյալն ուրիշ սենյակում է եղել: Դատախազն էլ հայտարարել է, որ բժիշկը կանխամտածված կերպով ձգձգել է «Շտապօգնության» կանչը, իսկ հետո բուժանձնակազմից թաքցրել է, որ իր հիվանդին պրոպոֆոլ է տվել` որպես քնաբեր: Լոս Անջելեսի շտապօգնության աշխատակից Ռիչարդ Սեննեֆֆը պատմել է. - Եթե բժիշկ Մյուռեյն անհապաղ շտապօգնություն կանչեր, մենք հնարավորություն կունենայինք վերականգնել Մայքլ Ջեքսոնի սրտի աշխատանքը: …Հենց մենք տուն եկանք, սարսափելի պատկեր տեսանք. Մայքլ Ջեքսոնը պառկած էր անշնչացած և գունատ: Նրա բժիշկը խելագարի պես գնում¬գալիս էր իր տան շուրջը: Մեր հարցին, թե երգիչն այդ օրն ինչ¬որ տկարություն ունեցե՞լ է, Մյուռեյը բացասական պատասխանեց` չնայած Ջեքսոնի ոտքին կաթոցասարք էր միացրած: Մեղավոր ճանաչվելու դեպքում Մյուռեյը կարող է դատապարտվել 4 տարվա ազատազրկման` զրկվելով բժշկական գործունեությամբ զբաղվելու իրավունքից: Շրթնապատկերներ Հյուսթոնցի Նատալի Այրիշը գեղանկարչության նոր մեթոդ է մտածել. նա նկարում է շուրթերով: Նկարչուհին այս կերպ արդեն երկու տասնյակ դիմանկարներ է կերտել: Այսպես կոչված շրթնանկար չության առաջին քայլերը Նատալին կատարել է դեռևս դպրոցում: - Մի անգամ պատրաստվում էի երեկույթի գնալ և որոշեցի կարմիր շրթներկ քսել: Հետո համբուրեցի անձեռոցիկը, որի վրա մնացած շրթներկիս հետքը գրավեց ուշադրությունս. գտա, որ դա գեղեցիկ է,¬ պատմել է աղջիկը: Նա միշտ հիացել է Մերիլին Մոնրոյի արվեստով. - Որևէ մեկը չի կարող վիճել, որ նա հրապուրիչ է: Բացի այդ` չէ՞ որ հենց նա է պաշտել կարմիր շրթներկը: Եվ երբ առաջին անգամ իմ ուշադրությունը գրավեց անձեռոցիկին դաջված շրթներկիս հետքը, ես անմիջապես հիշեցի նրան: Եվ նրա դիմանկարն էլ դարձավ իմ առաջին ստեղծագործությունը,¬ ասել է Այրիշը: Ինքնատիպ արվեստագիտուհին ավարտել է գեղարվեստի դպրոցն ու դարձել արհեստավարժ նկարչուհի: Իր ծննդավայրում բացված բազմաթիվ ցուցահանդեսներով նա տեղի ճանաչված անհատներից է: Նատալին ստեղծագործական մեծ վերելք ապրեց հատկապես մեկ տարի առաջ, երբ մի քանի ամիս գամված էր անկողնուն` առաջին կարգի շաքարախտի պատճառով: Արվեստն օգնում էր նրան` չհուսահատվել և չկտրվել կյանքից: Հիմա արդեն ծրագրել է իր աշխատանքների ցուցահանդեսներ կազմակերպել աշխարհի տարբեր երկրներում: