Խարդախության դեմ` բարեփոխումներով-2


 

Խարդախ կինը դեռ երկար կշարունակեր իր չակերտավոր հաղթարշավը, եթե նրա գործունեությունը չկասեցնեին ոստիկանները: Բարձրագույնավարտ այս կինը երկու անչափահաս երեխա ունի, որոնց այսօր իր հանցավոր քայլերի հետևանքով թողել է բախտի քմահաճույքին. նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը: Բազմադրվագ խարդախության գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ կնոջ գործունեության ոլորտը շատ լայն էր` նա մերթ մեկի բնակարանին կից ապօրինի կառույցի սեփականաշնորհման գործընթացն էր դասավորում` այդ նպատակով յուրացնելով 100 հազար դրամ, մերթ իբր ոստիկանության իր ծանոթ աշխատակցի միջոցով մեկին պարտք եղած գումարի վերադարձն էր կազմակերպում` որպես միջնորդավարձ գլխանց վերցնելով 200 դոլար ու բնականաբար ոչինչ չանելով, մերթ հազար դոլարով մեկի ժամկետային զինծառայող ազգականի ծառայությունը Էջմիածնում տեղակայված զորամասում շարունակելու հարցն էր լուծում, մեկ ուրիշի էլ խոստացել էր 400 հազար դրամի դիմաց վարկի տրամադրման հարցը կարգավորել: