Քաղաքական դաշտի աբստրակցիան


«Լղոզված քաղաքական դաշտ» արտահայտությունը դեռ մի քանի տարի առաջ ամենամոդայիկն էր մեր քաղաքական տերմինաբանության մեջ: Մինչդեռ այսօր, հատկապես ընդդիմադիր ճամբարում, լղոզվածության նորանոր ռեկորդներ են սահմանվում: Եթե որևէ տաղանդավոր աբստրակցիոնիստ նկարչի պատվիրվեր այն արտացոլել կտավի վրա, ապա հաստատ դրանից գլուխգործոց կստացվեր: