Մելամինի զոհերը


Չինաստանի դատարանը դատապարտել է «Սանլու» ընկերության կառավարիչներին. այստեղ մելամին պարունակող թունավոր բաղադրությամբ լցոնով կաթնային խառնուրդներ են արտադրվել£ Տյան Վէհուան դատապարտվել է ցմահ բանտարկության, իսկ մյուս օգնականներ Վան Յուլիանը, Հան Չժիցին, ինչպես նաև մեկ այլ պատասխանատու` Ցզյուշենը` 5-15 տարվա ազատազրկման (հաղորդել է ՀԼԸ "ծՏՉՏրՑՌ"¬ն հղում կատարելով «Սինխուա» գործակալությանը£ Ի դեպ` Չինաստանի դատարանը անցյալ շաբաթ մահապատժի է դատապարտել մեկ այլ արտադրողի` Չժան Յույցյումյուին` մելամին արտադրելու և վաճառելու, ինչպես նաև Գէն Ցզիպինին` մելամինով վարակված կաթ վաճառելու մեղադրանքով£ Հիշեցնենք, որ անորակ կաթի փոշուց Չինաստանում տուժել է ավելի քան 300 հազար երեխա, որոնցից 3¬ը մահացել են£