ՔՐԻՍՏՈՆԵԱԲԱՐ


- ԻՊ առջև ես չեմ փակում դուռը,- հայտարարել է Հռոմի պապը:

Եվրոպական խորհրդարանում ելույթ ունենալուց հետո Հռոմ վերադառնալով, Պապ Ֆրանցիսկը ձևավորված ավանդույթի համաձայն պատասխանել է լրագրողների հարցերին: Ստրասբուրգյան այցը տևել է ընդամենը 3 ժամ 50 րոպե: Ֆրանցիսկից առաջ Հռոմի հովվապետերից Հովհաննես Պողոս 2-րդ պապն էր եղել այնտեղ` հեռավոր 1988 թվականին: Այն ժամանակ Եվրամիությունն ուներ ընդամենը 12 անդամ երկիր ու դեռ կանգուն էր Բեռլինյան պատը (գրել է LΖ ReΘublicΖ-ն):

Ստրասբուրգյան այս այցից 2 օր անց Ֆրանցիսկը մեկնելու էր Իրաքին ու Սիրիային սահմանակից Թուրքիա: Հենց այս հանգամանքով էլ պայմանավորված, լրագրողները չեն շրջանցել ահաբեկչության թեման: Եվ այն հարցին, թե ի՞նչ է մտածում հովվապետն «այդ ահաբեկիչների հետ» երկխոսության մասին, Պապը պատասխանել է.

- Չգիտեմ` կարելի՞ է երկխոսել «Իսլամական պետության» հետ, բայց ես երբեք չեմ փակում դուռը: Այն միշտ բաց է: Առկա է ահաբեկչության սպառնալիքը, բայց կա նաև ուրիշ սպառնալիք` պետական ահաբեկչությունը,- հայտարարել է Հռոմի պապը:

Անդրադառնալով Եվրախորհրդում իր ելույթին, նա նշել է.

- Մենք շատ բան ունենք, երբեմն` ոչ պետական, բայց այլևս ի վիճակի չենք մարդկային նորմալ հարաբերություններ ստեղծել: Այսպիսով մեր աչքի առջև է վիրավոր Եվրոպայի կերպարը` փոքր-ինչ հոգնած ու հոռետես, որն իրեն զգում է ուրիշ մայրցամաքներից եկող նորամուծությունների շրջապատման մեջ: («Ինոպրեսա»):