ԹՈՒՐՔԻ ՄԵՌՆՈՂ ԱՉՔԸ

Եղեռնագործված հայ նահատակաց հիշատակին

Մռայլ երեկոն իջել էր Ստամբուլ քաղաքի վրա: Խառնամբոխի մեջ լսվում էին անճաշակ երաժշտության ձայներ. մարդիկ շտապում էին տարբեր ուղղություններով: Էլչինը նայում էր պատուհանից ու միաժամանակ հետևում հեռուստացույցով ցուցադրվող Քեսաբի դեպքերը, իմացավ, որ հայերին նորից տեղահանում են: Հիշողությունների գիրկն ընկավ… Դեր Զոր, 1915 թվական:

- Ես հպարտ եմ, որ թուրք եմ, այ տե´ս,- ասում էր Էլչինը թոռանը:- Քեսաբում էլ հայ չի մնա, քանի թուրքը կա:

Տարիքն առել էր, ծանր տառապանքի մեջ էր, սիրտը ցավում էր, դժվար էր քայլում, ոտքերը ծերությունից դողում էին: Ինքն իրեն դուր չէր գալիս: Դեմքը նման էր կոկորդիլոսի, աչքերը դուրս էին ցցվել: Երբ լսեց, որ Քեսաբից հայերը կարողանում են փախչել, պղտորվեց արյունը. հիանալի˜ հնարավորություն, ինչո՞ւ չջնջել, մեկ է, մեր տարածքում են, մեծ բան չէ, ո՞ւր պիտի փախչեն. մեկ-մեկ կանհետանան կամ ճանապարհներին կմնան: Ես ինձ լավ եմ ճանաչում:

Թուրքի իսկական տեսակը ստացել էր Հումբաթի դաստիարակության շնորհիվ:

Փողոցում պատահած մարդկանց թունավոր մախաթով ծակում էինք, ու քիչ անց մարդիկ մահանում էին. մեր ուրախությանը սահման չկար: Երիտթուրքերի պատվին ընդունակ էինք ամեն տեսակ դաժանության: Աչքը սկսեց խավարել, անհանգստացավ` չհասկանալով` ինչի հետևանք է:

Չէր խնայել անգամ իրեն դուր եկած աղջկան: Երբ նայում էր նրան, սիրտը թպրտում էր, ուզում էր, որ իրենը լինի: Հումբաթը գլխի գցեց.

- Բոլոր հայերն էլ մերն են, ազատ օգտագործի´ր, քեֆիդ կպչող չի լինի. ներքին հրաման կա` ոչնչացնել հայերին ինչպես ուզում ես: Ի˜նչ զգացմունքի մասին է խոսքը, թուրքը ինչպե՞ս կարող է զգացմունք ունենալ, այն էլ` հայի հանդեպ: Դու խելք ունես, հայը չպետք է ապրի, թուրքական գաղափարախոսությունն է` ոչնչացնե˜լ, ոչնչացնե˜լ, մոլլան մեզ սովորեցրել է Ղուրանում գրվածը` գյավուրին ոչնչացրու` դրախտ կգնաս:

Ինքը անձամբ իր ձեռքով արմատախիլ է արել հային, քշել հայրենիքից, հայրենի տնից: Ի˜նչ երես ունեն, որ դեռ գոյատևում են: Թալանչիներից մեկն էլ ես էի. էսօրվա պես հիշում եմ` «զուլալություն» կար մեր ներսը, Հումբաթի հետ ես էլ` Էլչինս (ընդամենը 12-13 տարեկան), սովորել էի հայրիկիս արհեստը` մարդ սպանել, սպանել հայի: Այդ յուրահատուկ պատիվ էր և քաջության զգացողություն էր առաջացնում յուրաքանչյուր թուրքի մոտ, երբ իր ձեռքով հայի արյուն է հեղում` որտեղ պատահի: Սովորաբար բռնաբարում էինք` ում պատահի: Հետաքրքիր էր. իմ հասակակիցներին և ավելի փոքրերին հայ մայրերը չէին թողնում մենակ, երբ մեզ էին տեսնում, բայց մեզ համար հոգ տանող կար: Դեր Զորի անապատ տանող ճանապարհին մանուկների քանակը շատ էր, քայլող մեծերի արանքից գողանում էինք աղջիկներին, հենց ճանապարհներին շորերը հանում ու սկսում մեր «հաճելի» աշխատանքը: Եթե չէր ստացվում բռնաբարել, հաճույքի համար ճիպոտներով կուսաթաղանթները պատռում ու գլուխները քարերով ջարդում էինք: Այնքան հետաքրքիր էր այդ տեսարանը, կարծես թուրքական երաժշտության տակ պարելիս լինես: Անտանելի ոռնոցից վրա էին գալիս հատուկենտ մարդիկ, բայց արդեն նրանք կենդանի չէին: Հիշեց իր հարևանի աղջկան, հիշեց, թե ինչպես էր նրան բռնաբարել իրենից մեծ տղաների հետ: Ծերունու արյունը եռաց, փոխարենը աջ աչքը փոքր-ինչ խավարեց: Մոտեցավ հայելուն: Փակում էր ձախը, հետո բացում ու նորից փակում, խավարը չէր հեռանում: Զարմանում էր. այդքան ծառայել է իր ժողովրդին, բայց կյանքը երկարելու փոխարեն աչքերն են խամրում, ի˜նչ անարդար կյանք է: Նորից նայելով հեռուստացույցին, Քեսաբի հայերի փախուստը տեսնելով` իր մոտ կանչեց թոռանը:

- Նայի´ր, ես քո տարիքում հայ էի սպանում ու ինձ երջանիկ էի զգում, իսկ դու վախենում ես արյունից: Հիշի´ր, ամեն թուրքի համար պատիվ է հայի բռնաբարելը, թալանելը, սպանելը:

Թոռը լսում էր մեծ հոր դաժան խրատները:

- Իմացի´ր, որ եթե հայի արյուն չխմես, մարդ չես դառնա…

Մեկ -մեկ վեր էր թռչում անծանոթ բառերից ու մտքերից, բայց ներսը ինչ -որ բան էր կատարվում, հոգով համաձայն չէր մեծ հորը: Արյան մեջ հոսում էր գազազած գայլի հոտառության կանչը. այն խեղդել էր ուզում: Փոքր Էլչինը մտքերը ուղեղում կուտակելու ընթացքում ընկավ հատակին:

- Վա˜յ, բալե˜ս, ցավե՞ց մեջքդ,- ասաց մեծ հայրը:

Այս բառերի հետ հիշեց, թե ինչպես երկու թուրք, հագուստը պատառոտելով, իրարից խլում էին մի 15 տարեկան հայուհու: Մրցում էին, թե ո´վ պետք է առաջինը տիրի: Նա էլ պիտի կացնի առաջին հարվածը հասցներ աղջկան:

Հիշեց վիճող թուրքերի արյունապիղծ բիբերից ժայթքող թույնը, ու թոռնուհու մահվան վրա ճչացող տատի ձայնն ընկավ ականջին:

- Ու՞ր ես, բալե˜ս, մեջքդ ցավեց,- առանց իմանալու թոռնուհու հետ կատարվածը` ողբում էր տատը` իր գլխին հարվածելով,- բա´ց թողեք իմ ձագին:

Ո´չ թոռն էր լսում տատին, ո´չ կացնահարող թուրքը. դահիճն ու զոհը հավասարվել էին, ոչինչ չէին զգում: Երկրորդ թուրքը, կենդանության նշաններ զգալով զոհի դեմքին, կացնի երկրորդ հարվածը հասցրեց նույն տեղում` հաճույքը կրկնապատկելով:

- Բալե´ս, այս տեսակ քաջություն դու էլ պիտի ունենաս: Ա˜յ, տես` մեր հարևան Մուհամեդը մինչև հիմա օգտագործում է հայ կանանց պտուկներից շարված թազբեհը, որ ամեն անգամ ձեռը վերցնելով հիշում է կրծքերից հոսող արյունը և սոսկալի ցավից ահագնացող գոռոցը: Նույնիսկ հիշում է, թե ինչպես կուրծք ուտող երեխայի բերանից կտրել է պտուկը. հետո էլ երեխային խեղդել մոր կրծքի վրա:

- Մե´ծ հայր, ամոթ է, վերջ տո´ւր, լավ բաներից խոսի´ր, հերիք չի` ջարդել եք, հիմա էլ շարունակում ես ինձ սովորեցնել:

- Բայց ինչի՞ց պիտի ամաչեմ, եթե թուրք եմ: Սա ավելի ամոթ է ինձ համար, որ տանս մեջ հային պաշտպանող կա, Ալլա´հ, ինձ փրկությո˜ւն տուր, էնքան ուրիշ ազգերի` հույների, հրեաների, հայերի, բուլղարների, ասորիների հետ խառնվեցինք, որ թուրքն էլ հալալ արյունը փոխեց, եվրոպացու պես է մտածում:

Նույն աչքն ավելի խամրեց, նորից մոտեցավ հայելուն. գազանի աչքերը իրեն հրեշտակային էին թվում, ուզում էր անմեղ մարդու նման տեսնել իրեն: Հրեշային հայացք էր տեսնում հայելու առաջ, բայց աչքը էլի էր խամրում: Հիմա՞ ինչու, չէ՞ որ միայն տեսել էր, կամ լսել, ինքը չի սպանել, սա ի՞նչ փորձանք է, նույնիսկ ծիծաղելի է` հային խայտառակելու համար թուրքի աչքը խամրի, արդարությունը որտե՞ղ է:

Գնաց նորից իր տեղը, բազկաթոռի մեջ փլվեց, հիշեց գետնին փռված սովահար, ծարավ ու վտիտ, Դեր Զորի ճանապարհներին մաշված մորն ու որդուն: Ինքը պահը չէր կորցրել, կենդանի -կենդանի նրանց աչքերը հանել էր մախաթով:

- Հետաքրքիր է, չէ՞, փոքր Էլչին, մեծ հայրդ ինչե˜ր է արել: Ինձ ուշադի´ր լսիր, թուրքը միշտ պիտի ունենա մտքի ճառագումներ` ընկածին ջարդելու համար: Նրանց տառապանքի ճիչերը մինչև հիմա ականջին էին: Ժպտաց: Ուրախանալն ու աչքի կուրանալը մեկ եղավ: Վեր թռավ տեղից, դժվարությամբ պտտվեց, վախից մյուս աչքն էլ փակեց: Սկսեց հայհոյել բարձր: Ով ուզում է լսի: Տանը մարդ չկար, աշխատանքից դեռ չէին վերադարձել: Փակում էր, սեղմում աչքը, իրեն թվում էր` ուր որ է կտեսնի, Ալլահն իրեն սիրում է և առանց աչք չի թողնի: Ինքն էլ հայ չի, թուրք է, չէ՞, իրավունք ունի ամենալավ ձևով ապրելու: Հետո իր արածը մի մեծ բան չի, հայի աչք է հանել, էլի: Աչքի խամրելը սոսկալի ազդում էր նյարդերի վրա. ախր ինքը արդար է Ալլահի առաջ, ինչո՞ւ պիտի իր աչքը կուրանա, գուցե նորի՞ց տեսնի:

- Ալլա˜հ, ինձ տեսողություն տուր:

Հիշեց, թե հայ մայրն ինչպես էր խնդրում, որ գոնե որդու աչքերը չհանի, որդին լույս տեսնի: Ինքը ինչո՞ւ պիտի լսեր, ականջները սովոր էին մարդկային լաց ու կոծին… Քարացած սրտում մինչև հիմա արյուն չէր շարժվում: Տնեցիներն ուշանում էին, ինքը դժվարանում էր քայլել, դրսի ժխորը ազդում էր վրան, ի՞նչ անել:

Դուռը բախեցին: Դժվարությամբ մոտեցավ դռանը, բացեց. հայ հարևանուհին էր. օգնության կանչեց թոռանը` հա˜յ է, արի սպանի:

Փոքր Էլչինը սարսռաց. անսպասելի նման բան լսելուց, վազեց ննջասենյակ:

Հայուհին, լսելով խոսակցությունը ու խոհանոցից եկող դանակի ձայները, արագ վազեց իր տուն և դուռը գոցեց, վախեցավ անգամ փոլիս կանչել, թուրքը թուրք է, ինչ հագուստ էլ հագնի, թուրքին թողած` հային չի պաշտպանի: Էլչինը դառը ափսոսանքով նայեց կյանքը փրկած հային, որ չտեսավ ապագա մարդասպանին: Ուզում էր, որ թոռն էլ հոր հետ գնա ու սպանի Քեսաբի հայերին, ա˜յ, էն ժամանակ իր իղձը կատարված կլինի: Որդին ներս մտավ: Հայրը զայրացավ. ինչո՞ւ ուշացար, մեկ հայ էլ փրկեց իր կյանքը: Հենց հիմա փոքր Էլչինի հետ գնա´, զենքը կախած է, ոչնչացրո´ւ անհավատներին, Էլչինն էլ դաս կառնի, ձեռքը կվարժվի, մեծանալուց դժվարություն չի քաշի: Գնա´… Որդին ափսոսանքով ասաց, որ բավականին հայեր Քեսաբից կարողացել են փախչել, հեռուստացույցն էլ նույնն է ասում, բայց այնտեղ հատուկ մարդիկ կան մերոնցից, որ զբաղվում են Քեսաբով:

- Ես ուզում եմ հատուկ խմբին դու էլ միանաս, Բուննա´թ: Հարյուր տարի է, ինչ ջարդում ենք հայերին, ու էլի չեն վերջանում,- մռթմռթում էր հայրը,- էլի կան ու կան:

- Կարծում եմ` Քեսաբով վերջ կդրվի նրանց, հայրի´կ, մի´ անհանգստանա, թեպետ չի խանգարի մեր մասնակցությունը այդ հրաշափառ գործին, ինչպես իրենք են ասում, Հիսուսի արյունով ներկվեց հավկիթը, հայի արյամբ էլ 1915 թ. ապրիլ ամիսը, մեր հողն ու տունը:

- Հիմա ասում են` ցեղասպանություն: Տո´, լա´վ էլ արինք, մեր ձեռքով իր տան ու դաշտի մեջ խեղդեցինք սեփական արյամբ: Հողից էլ հայի հոտն է գալիս, դեռ չի կտրվել, երևի չի էլ կտրվի: Պատկերացրո´ւ, Բուննա´թ, հայկական հողի վրա իրենց արյունով ներկված ի˜նչ բերք է թուրքերիս համար: Արյան ցորեն, արյան խնձոր, արյան տանձ, արյան ծիրան, արյան խաղող: Ուրիշ տեղ չի կարող լինել այսպիսի հրաշք, այն միայն Թուրքիայում է: Որքա˜ն համեղ է հայի արյունը, խմում ենք մեկ դար ու էլի չենք կշտանում: Ամենակարևորը` ասում ենք, թե 1914 թ. պատերազմն էր մեղավորը, որ ոչնչացրեց հայերին:

- Մենք չէինք սպանողը, մենք հայերի գայլ պահապաններն ենք. - այս խոսքի վրա Էլչինը բարձրաձայն ծիծաղեց,- և այսպես ծիծաղում ենք աշխարհի վրա: Աշխարհը, չհավատալով մեզ, ձայն չի հանում, մարդասպանից ո՞վ չի վախենում: Եվրախորհուրդ էլ կմտնենք, ստիպված կընդունեն, որ իրենց արյունն էլ խմենք հայերի պես:

Մուհամեդը պատմում էր, որ օսմանյան բանակի վիրաբույժ հույն Պետրեն էլ չվախեցավ, բայց վերջին վիրահատությունից հետո ստիպված եղավ թունավորվել. միայն հասցրեց ընտանիքին զգուշացնել, որ հեռանան Կարին քաղաքից. կինը հայ էր: Ճաշկերույթի ժամանակ այնպիսի թույն խմեցրին, որ անգամ այդչափ խելացի բժիշկին չհաջողվեց փրկել սեփական կյանքը:

- Այս հնարքը սովորական բան է թուրքերիս համար: Ասա` թուրք լինեիր, բժի´շկ, կապրեիր, էլի:

- Մի աչքիս նայի´ր, ծանրացել է, որդի´ս:

Բուննաթը նայեց հոր աչքերին. արյուն էր հոսում դիվահար աչքերից: Հոտն առավ որդին. չզարմացավ, լիզեց հայի արյունը, որ հագենա անկուշտ նախահոր պես:

Եփրատ գետի մեջ իր ձեռքով խեղդած հայ ընկերոջը հիշեց Էլչինը. զարմանում էր, որ դեռ չի մոռացել մնացած տարիների ոճրագործությունները: Ապա ի՞նչ կլինեին մարմնի մյուս մասերը: Երկաթե փշե՞ր կցցվեին, թե՞ մեռնող մարդկանց աչքեր կաճեին վրան: Սկսեց խավարել մյուս աչքն էլ: Զայրացավ Ալլահի վրա, որ «լավ» արարքի համար իրեն կուրացրեց. անարդար է կյանքը: Հիշում էր` լուսաբացին երեք թուրքերով սպանել էին հայկական բազմանդամ ընտանիք, ափսո˜ս, փրկվել էր բարուրով երեխան, հարևանները բարուրը նետել էին այդ պահին ընթացող խոտով սայլի վրա:

- Պատկերացնո՞ւմ ես, Էլչին. մենք չէինք նկատել, ուշ հասկացանք, սայլը գնում էր Գյումրի: Գյավուրը տուն հասավ:

Դեռ շատ բան ուներ հիշելու Էլչինը, բայց էլ չկարողացավ տեսնել երկինքն ու հայկական հողը, որից մինչև հիմա արյան հոտ է գալիս, հայի´ արյան հոտ: Գնացին քնելու: Էլ առավոտ չբացվեց Էլչինի համար: Ուշացավ երկնի դատաստանը, բայց եկավ` կրակ թափելով հիշողության վրա: Մահաբեր աչքերը հատակին էին ընկած: Որդին չնկատեց, տրորելով անցավ. նայեց հորը, նրա աչքերի տեղը փոս էր, այն փոսը, որ թուրքն էր փորել իր ձեռքով:

Բուննաթը, երբ զենքը ձեռքը վերցրեց, որ գնա Քեսաբ, կանչեց որդուն. վերջինս երկմտում էր` միանա՞ հորը: Ներքին ձայնը խոսեց.

- Չգնա´ս, մեղք է մարդ սպանելը, դու էլ ես մարդ, ինչո՞ւ ես գազանանում: Դարը փոխվեց` ներսդ մարդը չծնվե՞ց...

ԽԱՆԴՈՒԹ            24. 04. 2014 թ.