«ԵՐՐՈՐԴ ՈՒԺԻ» ՍԻՆԴՐՈՄԸ


Ինչպես վկայում են որոշ աղբյուրներ, «երրորդ ուժի» ձևավորման խնդիրներով զբաղվում է ոչ միայն Տիգրան Կարապետյանը, որը գրեթե մենության մեջ է հայտնվել, այլև Արամ Կարապետյանը: Վերջինս, ինչպես ինքն է հայտարարում, հերթական բարենորոգչական ծրագրերն է բերել Հայաստան և կամենում է ժողովրդահայրենասիրական ուժերի միջոցով ստեղծել առավել հզոր ընդդիմություն, քան ՀԱԿ-ն է: Հենց այս հանգամանքն էլ խանդ է առաջացրել Տիգրան Կարապետովիչի մոտ, ով սկսել է այժմ էլ սուր քննադատության ենթարկել «Փարաքարի ասպետին»: