Արժե´ իմանալ


= Պորտի գիտական անվանումն է ումբիլիկուս: = Օրական մեկ տուփ սիգարեթ ծխելը հավասարազոր է տարեկան կես բաժակ ձյութ խմելուն: = Մարդը կենդանական աշխարհի միակ ներկայացուցիչն է, որ ունակ է ուղիղ գծեր գծել: = Կյանքի միջին տևողության ընթացքում մարդու գլխին աճում է 728 կմ մազ (1 հատ մազը` 725 միլիմետր): = Շիկահեր տղամարդկանց մորուքն ավելի արագ է աճում, քան թխահերներինը: = Ժպտալիս` «աշխատում» է 17 մկան: = Թոքերի մակերեսը մոտավորապես 100 քառ. մետր է: = Մարդկային ԴՆԹ¬ն պարունակում է շուրջ 80 հազար գեն: = Աջ թոքն ավելի շատ թթվածին է ամփոփում, քան` ձախը: = Տղամարդիկ թզուկ են համարվում 130 սմ¬ից ցածր, իսկ կանայք` մինչև 120 սմ հասակ ունենալու դեպքում: = Մարդու օրգանիզում լեյկոցիտներն (արյան սպիտակ գնդիկներ) ապրում են 2-4 օր, իսկ էրիտրոցիտները (արյան կարմիր գնդիկները)` 3-4 ամիս: = Կյանքի ընթացքում մարդու ամեն մատը ճկվում է մոտ 25 միլիոն անգամ: = Մարդու սրտի չափսը մոտավորապես հավասար է նրա բռունցքի մեծությանը: Հասուն մարդու սիրտը կշռում է 220-260 գրամ: = Օրվա ընթացքում մարդկային ուղեղն ավելի շատ էլեկտրական ալիք է արձակում, քան աշխարհի բոլոր հեռախոսները` միասին վերցրած: = Երևույթը, որի ժամանակ շատ ուժեղ լույսից մարդը կորցնում է տեսնելու կարողությունը, կոչվում է «ձյունային կուրություն»: = Մարդու օրգանիզում ապրող մանրէների կշիռը կազմում է 2 կգ: = Մեկ վայրկյանում մարդու գլխուղեղում տեղի է ունենում 100 հազար քիմիական ռեակցիա: = Երեխաները ծնվում են առանց ծնկոսկրի: Ծնկոսկրներն առաջանում են 2-6 տարեկանում: = Մարդկային թոքերի մակերեսը մոտավորապես թենիսի կորտի հրապարակի չափ է: = Ծնվելու պահին մարդու ուղեղում առկա է 14 միլիարդ բջիջ, և այդ թիվը մինչև մահ չի ավելանում: Ընդհակառակը, 25 տարեկանից հետո այդ բջիջները կրճատվում են` օրական 100 հազարով: 40 տարեկանից հետո ուղեղի աստիճանական անկումն արագանում է, իսկ 50 տարեկանից հետո նվազում են նյարդային բջիջները (նեյրոնները) և ուղեղի ծավալը կրճատվում է: = Հասուն մարդն օրական շնչում և արտաշնչում է 23 հազար անգամ: = Ողջ կյանքի ընթացքում կնոջ օրգանիզմն արտադրում է 7 միլիոն ձվաբջիջ: = Մարդու աչքն ունակ է տարբերակել 10 միլիոն գուներանգ: = Մարդու բերանում շուրջ 40 հազար մանրէ կա: = Բաց աչքերով փռշտալ հնարավոր չէ: = Մարդու ողնաշարն ունենում է 33 կամ 34 ող: = Կանայք մոտավորապես 2 անգամ ավելի հաճախ են թարթում աչքերը, քան` տղամարդիկ: = Մարդու օրգանիզմի ամենաուժեղ մկանը լեզուն է: = Գոյություն ունեն հարբուխի 100 տարբեր վարակահարուցիչներ: = Մարդու օրգանիզմում շուրջ 2 հազար համի ընկալիչ (ռեցեպտոր) է առկա: = Մեկ տարվա ընթացքում մարդու սիրտը բաբախում է 36 միլիոն 800 հազար անգամ: = Հասուն մարդու մարմնում շուրջ 75 կմ նյարդեր կան: = Գլուխը պատին հարվածելով` կարելի է ժամում 150 կալորիա կորցնել: = Կյանքի ընթացքում մարդու մաշկը փոխվում է մոտ 1000 անգամ: = Ձեռքի եղունգները մոտ 4 անգամ ավելի արագ են աճում ոտքի եղունգներից: = Կապույտ աչքեր ունեցող մարդիկ մյուս բոլորից ավելի զգայուն են ցավի հանդեպ: = Միջնադարյան բժիշկները հենց դժվարանում էին ախտորոշել հիվանդությունը, այն որակում էին «սիֆիլիս» անվամբ: = Մարդու բոլոր ոսկորների գրեթե կեսը գտնվում է դաստակներում և ներբաններում: