Օբաման չի վախենում


Հարցազրույցներից մեկում ԱՄՆ-ի նորընտիր նախագահը հայտարարել է, որ ինքը չի վախենում իր անվտանգության համար: Մինչդեռ ընտրվելու օրից ի վեր բազմաթիվ սպառնալիքներ են հնչեցվել նրա հասցեին: - Հետախուզական վարչության հրամանատարությունը մշտապես հետևում է ինձ` ուր էլ գնամ: Բացի այդ, ես կրոնասեր եմ և հավատում եմ մարդկանց. դա ինձ օգնում է ապրել,- ասել է Օբաման ABC հեռւստաալիքին: Նա պատմել է նաև, որ ձգտում է առողջ կենսակերպ ունենալ. զբաղվում է սպորտով, չի ծխում: - Ես փորձում եմ լավ վիճակում մնալ հատկապես նրա համար, որպեսզի մարդկանց և առաջին հերթին իմ երեխաների համար լավ օրինակ լինեմ,- հավելել է նա: