«...Մասամբ մարտական հանցագործություններ»


«Անվտանգության Խորհուրդն է գլխավոր պատասխանատուն Գազայում անմարդկային ողբերգության համար» - ասել է ԻԻՀ ԱԳՆ հետազոտությունների գրասենյակի Միջին Արեւելքի խմբի ղեկավարը Իսկանյուզի հետ հարցազրույցի ժամանակ ԻԻՀ ԱԳՆ հետազոտությունների գրասենյակի Միջին Արեւելքի խմբի ղեկավար դոկտ. Ալիռեզա Դեհղանին հայտնելով այն մասին, թե Գազայի գոտին Պաղեստինի այն հատվածն է, որը 1967 թ. բռնագրավեց սիոնիստական վարչակազմը, եւ որ այդ վարչակազմը մինչեւ 2005 թ. անմիջականորեն ներկա է գտնվել բռնազավթած երկրամասի այս հատվածում, հիշեցրեց. - Այս ժամանակահատվածում, համաձայն ՄԱԿ-ի բանաձեւերի, այլ միջազգային ատյանները, այդ թվում` արդարադատության միջազգային դիվանում եւ տեսակետներում, որոնք որեւէ կերպ առնչվել են բռնազավթած տարածքներում Պաղեստինի խնդրի հետ, բոլորը հաստատել են այս երկրամասի գրավյալ լինելու փաստը£ Նշելով, թե միջազգային ատյանները, համաձայն մարդու իրավունքների վերաբերյալ կոնվենցիայի, սիոնիստական վարչակազմին պատասխանատու են համարել, նա պարզաբանել է. - Դրանց գլխավորում էր Ժնեւի քառյակ կոնվենցիան, մասնավորապես չորրորդ կոնվենցիան£ Միջին Արեւելքի հարցերով նշված ավագ փորձագետը մատնանշեց նաեւ. - 2005 թ. սիոնիստական վարչակազմը, պաղեստինցի ժողովուրդների դիմակայութան շնորհիվ, դուրս մղվեց Գազայից եւ շարունակեց շրջափակել Գազան եւ այդ թվականին Գազան դատարկվեց սիոնիստական վարչակազմից, սակայն այդ տարածքները շարունակ գտնվում էին սիոնիստական վարչակազմի շրջափակման օղակում£ Պրն. Դեհղանին անդրադառնալով 2005 թ. Օրենսդիր Խորհրդի ընտրություններում Համասի դիմակայության շարժման հաղթանակին, այդ խորհրդի ղեկավարումն ստանձնելուն եւ Համասի կողմից այդ կառավարության ստեղծմանը, ասաց. - Միջազգային հանրությունը երկակի կեցվածքով, չնայած միջազգային անկողմնակալ դիտորդների կողմից այդ ընտրությունների ընդունմանը, մասնավորապես այն խմբի կողմից, որը տարածաշրջան էր այցելել ի դեմս ԱՄՆ նախկին նախագահ Ջիմի Քարտերի, հրաժարվեց ճանաչել եւ ընդունել այդ ընտրությունները£ Նա նշեց. - Նրանք ոչ միայն չհամագործակցեցին Օրենսդիր Խորհրդի պատգամավորների բացարձակ մեծամասնության կողմից կազմված կառավարության հետ, այլեւ հակառակ միջազգային իրավունքի, մասնավորապես մարդասիրական միջազգային իրավունքի բոլոր ակնհայտ նորմերի, աջակցեցին սիոնիստական վարչակազմի շրջափակմանը եւ այդ շրջափակման նկատմամբ լռեցին, եւ ավելին, որոշ պետություններ նաեւ մասնակցեցին այդ շրջափակմանը£ Ընդգծելով, որ սույն իրավիճակը, բացահայտ կերպով հակասում էր գրավյալ տարածքներում խաղաղ բնակչությանը չվնասելու մասին Ժնեւի միջազգային կոնվենցիային, Դեհղանին հայտարարեց. -Գազայի բնակչության ջանքերը ՌաՖաա անցակետի վերաբացման եւ այդ հարցում ժամանակավոր նահանջի ուղղությամբ երկար չդիմացան եւ երբեմն երբեմն ականատեսն էինք լինում Պաղեստինի անպաշտպան ժողովրդի նկատմամբ Գազայի բոլոր անցակետերի երկարատեւ փակմանը£ ... ՄԱԿ-ը, մասնավորապես ԱԽ-ը առաջին պատասխանատուն է այս թերացման հարցում եւ դրանից հետո բոլոր միջազգային կազմակերպությունները եւ երկրները, որոնք վերոնշյալ կոնվենցիաների հիմնմամբ ստանձնել են պատասխանատվություն եւ պարտականություններ, եւ խուսափել դրանց կատարումից, պատասխանատու են£ ԻԻՀ ԱԳՆ քաղաքական եւ միջազգային հետազոտությունների գրասենյակի Միջին Արեւելքի խմբի ղեկավարը նշեց. - Ըստ միջազգային իրավունքի նորմերի, մարդու իրավունքների գծով օրենքները համարվում են անհրաժեշտ, հարկադիր եւ նորմատիվ օրենքներ, ուստի բոլոր պետություններն ու ազգերը պարտավոր են քայլեր նախաձեռնել կանխելու այն ողբերգությունների շարունակականությունը, որոնք նույն օրենքներով համարվում են մասամբ մարտական հանցագործություններ: ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության Հասարակայնության հետ կապի բաժին