Ինտերնետային ավերածություններ


 

Ինտերնետում պոռնկագրական նյութեր տարածելու կասկածանքով վերջերս Երևանի Ա. Մանուկյան փողոցից բերման է ենթարկվել Վեդի քաղաքի բնակիչ, 33-ամյա Կամսար Մնացականյա նը: Պարզվել է, որ նա www.vk.coΗ սոցիալական կայքի իր անձնական էջում տեղադրել է պոռնկագրական բնույթի 302 տեսահոլովակ, որից 14-ը` անչափահասների մասնակցությամբ սեռական հարաբերություններ պատկերող ֆիլմեր:

Ինտերնետային ավերածություններ

Նույն ժամանակահատվածում բերման է ենթարկվել Երևանի բնակիչ, 29-ամյա Ռոման Արևշատյանը: Ոստիկանները պարզել են, որ նա www.odnoklΖssniki.ru կայքի իր անձնական էջում տեղադրել է պոռնկագրական բնույթի 186 նկար:

Ինտերնետում պոռնկագրական նյութեր տարածելու կասկածանքով բերման է ենթարկվել նաև Երևանի բնակիչ, 25-ամյա Ռոբերտ Սեխլեյանը: Նա նույնպես հետ չմնալով վերը հիշատակված իր «կոլեգաներից»` www.odnoklΖssniki.ru կայքի իր անձնական էջում տեղադրել էր պոռնկագրական բնույթի 55 նկար:

Երեք օրինակներում էլ ինտերնետում տեղադրված նյութերը, ցավոք, տևական ժամանակով հասանելի են եղել համացանցի բոլոր օգտատերերին` հարյուր-հազարավոր մարդկանց, որոնց թվում անչափահասներ են, նոր կյանք մտնող տղաներ և աղջիկներ: Առանց այդ էլ նրանց առատ «նյութ» են մատակարարում գերհզոր տերությունների «մատակարարները»: Բավական է նշել միայն, որ ամերիկացիները պոռնկագրական արտադրանքի վրա տարեկան ծախսում են ավելի քան 6 միլիարդ դոլար և նույնքան գումար էլ ծախսում են օգնություն տրամադրելով այլ երկրների: Պարզ է, որ այդ արտադրանքի առյուծի բաժինը տեղադրվում է նաև համացանցում: Իսկ թե ինտերնետը էլ ինչպիսի ավերածություններ կարող է կատարել մարդու կյանքում` բերենք ռուսաստանյան թարմ օրինակներից մեկը. Մուրմանսկի դատարան է ուղարկվել 22-ամյա տեղաբնակ ոմն Իվանի վերաբերյալ քրեական գործը, որը մեղադրվում է սպանության և մարդակերության մեջ: Իվանը խոհարար էր Մուրմանսկի հասարակական սննդի կետերից մեկում: Ինտերնետով ծանոթացել էր 32-ամյա Ռոմանի հետ և նրան հրավիրել իր տուն` ընթրիքի: Համասեռամոլ երիտասարդը ուրախութ յամբ էր ընդունել հրավերը, մտքովն իսկ չանցկացնելով, որ ինքն էլ դառնալու է ճաշացանկի մի մասը: Հյուրին Իվանը դանակի մի քանի հարվածով սպանել էր, մարմինը մասնատել ու դրանից կոտլետներ և երշիկ պատրաստել: Այդ ամենը տեսագրել ու տեղադրել էր ինտերնետում, ինչի շնորհիվ էլ իրավապահները բացահայտեցին հանցագործին: Նախաքննության ընթացքում Իվանը խոստովանել է, որ այդ քայլին դիմել է, քանի որ մարդու մսի համը փորձելու անդիմադրելի ցանկություն էր զգում: Խոստովանել էր նաև, որ ևս տասը հոգու աչքի տակ էր առել: Նրա ապագա զոհերը դարձալ ինտերնետի օգտատերեր պիտի լինեին: