ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ


Ամերիկաբնակ թուրքերի` Նյու Յորքում Հայոց ցեղասպանության փաստի դեմ կազմակերպած բողոքի ակցիան պսակվել է անհաջողությամբ` ցույցի նկատմամբ տեղի թուրքերի ցուցաբերած անտարբերության պատճառով: Ինչպես հաղորդում է թուրքական մամուլը, Թուրք-ամերիկյան միությունների ֆեդերացիայի հովանու ներքո «Երիտասարդ թուրքերի» միության նախաձեռնությամբ «Թայմս Սքվերում»` «Պայքար Հայոց ցեղասպանության ստերի դեմ» խորագրով կազմակերպված ակցիային մասնակցել են մի քանի տասնյակ թուրքեր, որոնց ընդհանուր թվաքանակը չի հատել 100-ի սահմանագիծը: «Երիտասարդ թուրքեր» միության նախագահ Աբդուլլահ Բեզիրգանն իրենց կրած անհաջողությունը բացատրել է օրակարգում հայկական օրինագծի բացակայությամբ. «Մենք գործադրեցինք մեր բոլոր ջանքերը: Սակայն այս տարի օրակարգում չկար հայկական օրինագիծ, եւ հենց այդ պատճառով էլ թուրքերը ցուցաբերեցին պասիվ մասնակցություն: Ես այդպես էլ ենթադրում էի»,- հայտարարել է Բեզիրգանը: ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ