Նախընտրական դիրքորոշում


«Ես վստահեցնում եմ, որ մենք մի քանի տարի հետո ապրելու ենք բոլորովին այլ Հայաստանում, բայց մեր հույսերը պիտի լինեն հաստատուն և իրատեսական»,- իր ընտրողներին կոչ է անում ՀՀ նախագահի թեկնածու Սերժ ՍԱՐԳՍՅԱՆԸ: «Մենք պատրաստ ենք և կարող ենք կառուցել ուժեղ և հպարտ Հայաստան, իսկ դա հնարավոր է, եթե երկրում համերաշխություն և միասնականություն է, երբ երկրում կա արդարություն, և կան ղեկավարներ, ովքեր պատրաստ են բաց խոսել ժողովրդի հետ` թերությունների և ձեռքբերումների մասին»: Սիրելի° հայրենակիցներ, Այսօր մեր հայացքը պետք է ուղղված լինի դեպի ապագա: Մենք անցել ենք դժվարությունների և փորձությունների ճանապարհ, կուտակել ենք փորձ և գիտելիքներ: Մենք գիտենք բոլոր այն խնդիրները, որոնք հուզում են Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու: Գիտենք նաև, թե ինչպես է պետք լուծել դրանք: Մենք անելու ենք ամեն ինչ, որպեսզի Հայաստանում վերջնականապես հաղթահարվեն գործազրկությունն ու աղքատությունը, որպեսզի օր առաջ բարելավվի հասարակ մարդու կյանքը, որպեսզի մեր երկիրը դառնա ավելի անվտանգ, որպեսզի մենք ապրենք ուժեղ ժողովրդավարական պետությունում և ունենանք արդար հասարակութ յուն: Մենք կհասնենք այդ ամենին` Ձեր վստահությամբ ու աջակցությամբ: Թո°ղ Աստված տա մեզ իմաստնություն` վերարժևորելով ձեռք բերվածը, բազմապատկել ազգային ներուժը և նվաճել նոր բարձունքներ: Առա°ջ Հայաստան: