Ինչո՞ւ թռչել. ավելի լավ է երթևեկել մետրոյով


Շվեդական մետրոպոլիտենի ղեկավարները փորձում են միջոց գտնել` մետրոյից դուրս հանելու ձեռներեց աղավնիների երամը: Աղավնիներն անարգել մտնում են ստորգետնյա ճեպընթացների վագոնները: - Վագոններում նրանք իրենց լավ են պահում, մեծ անկարգություններ չեն ստեղծում: Նախընտրում են ճամփորդել օրվա կեսին` ճկունորեն խույս տալով «պիկ» ժամերից,¬ Local թերթի թղթակցին ասել է մամլո խոսնակ Ռասմուս Սանդշտենը: Նա նկարագրել է, թե ինչպես են թռչունները «հանգիստ կանգնում կառամատույցում և սպասում գնացքի ժամանմանը: Այնուհետև մտնում են վագոն, ուղևորվում մեկ կանգառ ու դուրս գալիս` ուղղվելով դեպի իրենց սիրելի կերակրատեղը»: Այդ աղավնիներն ապրում են հարավային Ստոկհոլմում և առևտրի կենտրոն հասնելու համար օգտվում են մետրոյից: Դե, առևտրի կենտրոնում բազմաթիվ սննդօբյեկտներ կան: Ի դեպ, առ օրս այդ «ձրիակեր» թևավորների դեմ մետրոյի ուղևորներից որևէ բողոք չի ստացվել: բացատրել է Քլերիջը: - Հիտլերին պատկանող շատ իրեր վերջին տարիներին սկսել են հայտնվել տարբեր աճուրդներում: Բարձերեսի և սավանի նախնական գինը 3 հազար ֆունտ է (4700 դոլար): Ֆոտոգարի թիրախը լրագրողուհին էր Չիկագոյում ձերբակալված լուսանկարչի խելքին փչել էր հյուրանոցային համարի դռան բանալու անցքից լուսանկարել ամերիկյան ESPN մարզական հեռուստաալիքի լրագրողուհուն: Երկար ժամանակ մոլագար-լուսանկարիչը հետևել էր Էրին Էնդրյուսին: Երբ վերջինս հանգրվանել է հյուրանոցում, 47-ամյա ֆոտոգարը զբաղեցրել է նրա հարևան համարներից մեկը և գիշերները ջանադրաբար նրան նկարել է բջջային հեռախոսով: Հետո հանել է Էրինի դռան վրայի դիտանցքը (չսՈջՏՍ)` դրա տեղում իր մինի ֆոտոխցիկի օբյեկտիվը տեղադրելով: Մայքլ Դևիդ Բարետը կալանվել է ապօրինի ճանապարհով ստացած տեսանյութեր վաճառելու և հեռուստալրագրողուհուն վարկաբեկելու մեղադրանքով: Լուսանկարչին բռնել են այն ժամանակ, երբ նա նյութեր է առաջարկել նշանավոր մարդկանց կյանքը լուսաբանող կայքերից մեկին: Արկածախնդիր ֆոտոգարին 5 տարի ազատազրկում է սպառնում: