ԼՖԻԿՅԱՆ ԽԱՂԵՐՆ ՈՒ ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ՇԱՀԵՐԸ


Սպառողական շուկայում գները գրեթե ամեն օր բարձրանում են, գրեթե ամեն օր մարդիկ խանութներ մտնելով` հանդիպում են գնաճի դրսևորումների` տարակուսելով ու չգտնելով այդ բարձրացումների իրական պատճառները: Պատասխանատուները և մասնավորաբար գյուղնախարար Սերգո Կարապետյանը հայտարարում են, թե գների բարձրացումները պայմանավորված են կաթնամթերքի որակի բարձրացմամբ: Ներկրողներն էլ ունեն միայն մեկ ու իրենց համար փրկարար դարձած արդարացում. Համաշխար հային շուկայում գները բարձրացել են... Համաշխարհային շուկայում գրանցվող գնաճով է բացատրում շաքարավազի գնաճը նաև նրա միակ ներկրող, Ախուրյանի շաքարի գործարանի սեփականատեր Սամվել Ալեքսանյանը, ով վերջին շրջանում դարձել է հանրապետության մամուլի թիվ մեկ «հերոսը»: Ասենք` հակահերոսը, որովհետև միայն հակահերոսը կարող էր հայրենի տնտեսութ յունը քայքայելու և հայաստանցիներին թալանելու մեխանիզմներ կիրառել: Ու մանավանդ այս շրջանում, երբ մարդիկ զբաղված են ձմռան համար պահածոներ պատրաստե լով, «ազգընտիր»¬գործարարը շաքարավազի գինը թանկացրել է 60-70 տոկոսով` ամեն ինչ բարդելով համաշխարհային շուկայի վրա: Ժամանակակից համացանցը հնարավորություն է տալիս ուսումնասիրել համաշխարհային շուկայում գնային տատանումները, պարզել, թե որ սննդամթերքն ու առաջին անհրաժեշտության ապրանքատեսակներն են թանկացել: Օրինակ, Ռուսաստանում շաքարավազը թանկացել է 10 տոկոսով, Արևելյան Եվրոպայի երկրներում առհասարակ շաքարավազի շուկայում գնաճ չի արձանագր վել, մեր հարևան Վրաստանում ևս գնաճը կազմել է 10 տոկոս, իսկ ահա Ադրբեջանում, որը նույնպես զատված չէ համաշխարհային շուկայից, շաքարավազի գինը նվազել է 7 տոկոսով: Այլ երկրներում ևս տատանումներ չեն նկատվել: Ուրեմն, այստեղ գործ ունենք տնտեսական սաբոտաժի հետ, երբ իրարանցում առաջ բերելով շուկայում, ներկրողը կամենում է և´ ձևավորել լուրջ խաթարումներ, և´ ստանալ գերշահույթներ: Սամվել Ալեքսանյանը գերշահույթ ստանալու հարցում խնդիրներ չունի, որովհետև նրա սեփականութ յունը հանդիսացող բոլոր խանութներում շաքարավազը վաճառվում է խոնավացրած պոլիէթիլենե տոպրակներով, քաշն արհեստականորեն ծանրացված է նույն խոնավեցում ների հաշվին: Մասնագետները հաշվարկել են, որ խոնավեցրած մեկ կիլոգրամ կշռող տոպրակի պարունակությունն իրականում 700 գրամ է, իսկ սա նշանակում է, որ յուրաքանչ յուր մեկ կիլոգրամի մեջ արդեն իսկ 300 գրամ խաբվում է գնորդը: Եթե հաշվարկենք, որ շաքարավազի միջին գինն այսօր 480 դրամ է, չնայած մի շարք տեղերում արդեն մենք հանդիպեցինք 500 դրամի, իսկ Վանաձորի մի քանի խանութներում մեր ստուգայցի ժամանակ գնապիտակներին տեսանք 520 թիվը, ապա ամեն մի կիլոգրամից ներկրողը ստանում է 136 դրամ «ավելցուկ»: Վատ չէ Սամվել Ալեքսանյանի համար, սակայն վատ է գնորդի համար, ով կորցնում է այսքան գումար և հեռանում խաբված ու դժգոհում… իշխանություններից: Այսօր շատ հայաստանցիներ այն համոզմունքն ունեն, որ Սամվել Ալեքսանյանը պատրաստվում է մասնակցել 2012-ի խորհրդարանական ընտրություն ներին, այդ պատճառով էլ գնում է դեպի գների թանկացումները, որպեսզի կարողանա գումարներ կուտակել` ընտրակաշառք բաժանելու համար, քանի որ նրա նմաններին առանց ընտրակաշառքի որևէ մեկը ձայն չի տա: Մեր Սահմանադրությունն արգելում է պատգամավորին զբաղվել գործարարությամբ, և երկրի իշխանություններն էլ շահագրգռ ված են, որպեսզի գործարարները չգան Ազգային ժողով: Նրանք նկատի ունեն նաև Սամվել Ալեքսանյանին, ում անվան հետ կապվում են ոչ միայն գնային աճպարարությունները, այլև քրեական բնույթի հանցագործություններ: Ինքը` Ալեքսանյանը, կարծես թե ուզում է արհամարհել Սահմանադրությունն ու առաջադրվել, սակայն հազիվ թե այս անգամ դա նրան հաջողվի, որովհետև բոլորին այժմ մտահոգում են նրա վարքագիծն ու տնտեսվարողի կամայականությունները: Շաքարավազի թանկացումը ձևավորում է «շղթայական ռեակցիա», ինչի արդյունքում թանկանում են հրուշակեղենը, թխվածքները, հյութերը… Բնական է, որ «Արտֆուդի» սեփականատերերից մեկը` գյուղնախարար Սերգո Կարապետյանն ամեն կերպ պիտի ջանա արդարացնել Սամվել Ալեքսանյանին, քանի որ ինքն էլ որոշակի մասնակցություն ունի գների թանկացմանը. մասնավորաբար` կաթնամթերքի շուկայում տեղի ունեցող վայրիվերումներին: Եթե հետևենք նախարարի բացատրության «տրամաբանությանը», ապա ստացվում է, որ մինչև այժմ մեզ ցածրորակ կաթնամթերք են մատակարարել, իսկ հիմա որոշել են որակը բարելավել: Սակայն ստում է նախարարը, որովհետև մասնագիտական ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ վաճառվող կաթնամթերքը որակական որևէ փոփոխության չի ենթարկվել, ինչը հավաստում են նաև պիտակները, որոնք չեն ծանուցում կատարված փոփոխությունների և բարելավումների մասին: Այսքանից հետո կարելի է եզրակացնել, որ նախարարը ոչ միայն մասնակից է տնտեսական դաշտում տիրապետող դարձող անարխիային, այլև ինքն է քաջալերում ոմանց: Գնային այս «աժիոտաժը» պիտի հետաքրքրեր Տնտեսական մրցակցության հանձնաժողովին, սակայն հենց այս հանձնաժողովը պահպանում է հանցավոր լռություն` թույլ տալով, որ մի շարք ներկրողներ և արտադրողներ վարվեն այնպես, ինչպես իրենց ախորժակն է թելադրում: Իսկ նրանց ախորժակը, պարզվում է, անհատնում է… Հենց այս անհատնում ախորժակի պատճառով էլ ոտնահարվում են սպառողների շահերը, կամայականությունները դառնում են անհաղթահարելի: Անշուշտ, ժամանակ առ ժամանակ հնչում է քննադատություն նմանների հասցեին, սակայն հազիվ թե քննադատությունից ամաչեն այս մարդիկ ու մտածեն երկրի ու նրա մարդկանց մասին:

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ