1-2 ՊԱՐԲԵՐՈՒԹՅԱՄԲ


Ապամոնտաժվում է Բաքվի կենտրոնական հատվածներից մեկում գտնվող դրոշի հրապարակի մերձակայքի շենքը, որտեղ մի քանի տասնյակ զինվորական ընտանիքներ են բնակվում: Ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդել են, որ նշված տարածքում «Ազենկո» ընկերությունը նախատեսում է ժամանակակից կամուրջ կառուցել: Հավաստիացվում է նաև, որ նման շռայլություն Բաքվի իշխանություններն իրենց թույլ են տալիս` այստեղ անցկացվելիք «Եվրատեսիլ¬2012»¬ից առաջ քաղաքը տեսքի բերելու նպատակով: Դժվար է ասել միտումնավոր, թե իսկապես իրականությունը փաստելով` մինչ այդ բազմիցս է հայտարարվել, որ խնդրո առարկա տարածքի հողաշերտը հոսում է և ամեն պահի կարող է արտակարգ իրավիճակի պատճառ դառնալ: Զինվորականներին, սակայն զայրացրել է այն հանգամանքը, որ շրջակայքի բազմաթիվ շենքերից հատկապես իրենց բազմաբնակարանն է առաջինն ապամոնտաժվում: Նրանք հավաստիացրել են, որ հոսող հողերի խնդիրն արդեն քանի տարի գոյություն ունի, և քիչ հավանական է, որ հենց այս շրջանում իրենց շենքը հողին հավասարվեր: Ակնհայտ է, որ զինվորականներին ոչ շատ առաջ այլ խոստում է տրված եղել... Սա էլ հենց պատճառ է դարձել, որպեսզի նրանք վերջնականապես հունից դուրս գան ու հիմա արդեն հայտարարեն, որ մինչև վերջ են պայքարելու` օգտագործելով նաև իրենց դիրքն ու պաշտոնը: Ադրբեջանի իշխանությունը ստեղծված իրավիճակը կարծեք թե չի էլ ցանկանում հաշվի առնել` տուժածներին առաջարկելով ընդամենը 10.000¬ական մանաթի փոխհատուցում: Խնդիրն այն է, որ Պաշտպանության նախարարությունը ժամանակին խոչընդոտել կամ ավելի ճիշտ` շարունակաբար ձգձգել է բանակային ծառայողների բնակարան ների սեփականաշնորհումը` մեծ կանխավճարներ շորթելով նրանցից: Խաբված զինվորականներն էլ հավաստիացնում են, որ իրենց տրվելիք ներկայիս փոխհատուցումը կհերիքի` ընդամենը մի քանի ամսով Բաքվի արվարձաններից մեկում բնակարան վարձել, ինչից հետո իրենց կատարյալ անորոշություն է սպասվում: Նման հեռանկարն էլ նրանց հուշում է, որ իրենք այլևս կորցնելու ոչինչ չունեն: Ուստիև եթե առաջիկա օրերին ոչինչ չփոխվի, նրանք բավական կոշտ նամակով դիմելու են երկրի նախագահին... Ավելին, շինարարական ընկերության ծրագրի մինչև վերջ իրագործվելու դեպքում փողոցում հայտնված բանակայինները սպառնում են հնարավորն անել` ընդհուպ մինչև «Եվրատեսիլ -2012»¬ը ձախողելու ուղղությամբ: