ԹՎԱԳՈՒՇԱԿ


6. ԱՐՈՒՍՅԱԿ (Վեներա). շաբաթվա օրը` ուրբաթ Վեներայի սիրելիները (թե´ կին, թե´ տղամարդ) բնությունից եզակի պարգևով են օժտված. նրանք բոլորը, գրեթե առանց բացառության, դուր են գալիս շրջապատի մարդկանց: Եթե դուք նրանց շարքում եք, ուրեմն ձեր բախտը բերել է: Որովհետև ամեն ինչ կամ գրեթե ամեն ինչ կյանքում ձեզ հեշտորեն է տրվում: Ու եթե հանկարծ առայժմ այդպես չէ, ուրեմն հաջողություններն այլևս երկար չեն սպասեցնի: Այսպիսի մարդկանց հմայքն օգնում է` դյուրությամբ շրջանցել ստորջրյա բոլոր քարերը: Ի դեպ, միայն հարկավոր է զգուշանալ փողերից: Նրանք ռիսկի դիմելով` մեծ պարտքեր են կուտակում: Հաճախ ամուսնանում են ունևորների հետ, սիրում են նրբաճաշակն ու գեղեցիկը և ի բնե կենսախինդ են: Սովորաբար հմայիչ լինելով հանդերձ` երբեմն մեծամիտ ու ինքնահավան են կամ ավելորդ ուշադրություն են հատկացնում իրենց արտաքին տեսքին: «Վեներացիները» նաև մարդամոտ են և նախաձեռնող, արվեստագետ դառնալու ունակություններ ունեն: Միշտ հաջողության են հասնում այնտեղ, ուր մարդկանց հետ հարաբերվելու առիթ կա: Արդարամիտ են: Եթե ինչ¬որ նպատակ ունեն, ապա անում են ամեն ինչ` դրան հասնելու համար: Եվ հասնում են, որովհետև չափազանց աշխատասեր են: Մետաղը պղինձն է, քարը` շպինելը, գույնը` վարդագույնը: Քաղցրասեր են: Հրաշալի հարաբերություններ կարող են ունենալ Լուսնի և Նեպտունի հովանավորյալների հետ: 7. ԼՈՒՍՆԹԱԳ (Սատուրն). շաբաթվա օրը` շաբաթ Այս մոլորակի սիրելիները դյուրըմբռնող կամ ընկալունակ և խոցվող են: Նրանք հաճախ չեն հասկացվում շրջապատողների կողմից և տառապում են միայնակությունից: Կողքից կարող է թվալ, թե սառը և անտարբեր են ամենքի ու ամեն ինչի հանդեպ: Սակայն բոլորովին այդպես չէ: Իրականում նրանք հոգու ջերմություն են որոնում. պարզապես չեն կարողանում դա ցույց տալ: «Լուսնթագցիները» մակերեսային ու ձևական ոչինչ չեն սիրում: Պաշտում են կարգուկանոնը և բարձր գնահատում նյութական ապահովությունը: Երջանկությունը երբեք նրանց «գլխին երկնքից չի թափվում». ամեն ինչ և միշտ ձեռք են բերում դժվարությամբ ու սեփական ուժերով: Այս մարդկանց ապրելակերպն առանձնանում է անփոփոխությամբ և հաճախ (հատկապես ծերության ժամանակ) նյութական բարեկեցությամբ: Նրանց բնորոշ է կամակորությունը և բացարձակ սթափ հայացքն` իրերին և իրադրություններին: Ոչ մի պարագայում չեն ցանկանա և չեն խախտի օրենքը, (նույնիսկ ճանապարհային երթևեկության կանոնները) իշխանությունների, վերադասի հետ բախումների մեջ չեն մտնի: Նրանք ավելի շուտ խոհեմ, զգուշավոր, ճշտապահ, ընդհուպ մինչև մանրախնդիր անձինք են: Նաև շատ աշխատասեր են և համառ` նպատակներին հասնելու համար: Հետաքրքական է, որ այս մոլորակի հովանավորյալները հազվադեպ են հպատակի դերում հայտնվում: Ի տարբերություն շատերի` կարող են «սև օրվա» համար խնայողութ յուններ անել: Երբեմն հակված են դեպի մելամաղձությունը, բայց անգնահատելի է նրանց մեկ այլ հատկանիշը` բացարձակ հավատարմությունը. երբեք չեն դավաճանի սիրելիներին: Այնպես որ` նրանց լիովին կարելի է վստահել ու ապավինել: Մետաղը արճիճն է (կապարը), քարը` ծովաքարը (մորիոն), գույնը` կապույտ: Սիրում են դառը համը: Լավագույն բարեկամություն կարող են ստեղծել Լուսնի, իսկ սիրային կապերը հաջողակ են Արուսյակի հովանավորյալների հետ: 8. ՈՒՐԱՆ. շաբաթվա օրը` չորեքշաբթի «Ուրանցիները» շատ ինքնահաճ և բավական հետևողական են: Նրանք երբեք չեն գնում սովորական, տրորված ճանապարհով, այլ միշտ ուղի կամ արահետ են որոնում, որոնցով իրենցից առաջ ոչ ոք չի անցել: Գրեթե երբեք հնարավոր չէ նրանց ո´չ համոզել, ոչ էլ մանավանդ ստիպել` ապրելու ընդհանուրի կողմից ընդունված կանոններով: Պատրաստ են` թեկուզ ողջ կյանքում և մեծագույն ջանքերով, փոփոխություններ մտցնել հասարակական կյանքում` հաճախ մերժելով հինը: Էությամբ անկախ են, մարդասեր ու սովորաբար յուրատիպ կյանքով են ապրում: Երբեմն կարող է թվալ, թե նրանց գերագույն նպատակը հնարավորինս շատ բարեկամներ ձեռք բերելն է: Այդպես էլ կա, սակայն ոչ որպես գերագույն նպատակ: Անչափ շատ են սիրում բնությունը, մեծ հակում ունեն դեպի հոգևոր կյանքը: Երբեք չեն ներփակվում ու երբևէ միայնակ չեն լինում. աղմկոտ ընկերախմբերի ու զվարճանքների կողմնակից են: Բավական ինքնատիպ է, բայց Ուրանի հովանավորյալները եթե նույնիսկ բաժանվում են իրենց երկրորդ կեսից, ապա նրա հետ պահպանում են ջերմ, բարեկամական հարաբերությունները: Այս մարդիկ կայտառ են, աշխատանքում` բարեխիղճ, հրաշալի հիշողություն ունեն և կազմակերպչական գերազանց ունակություններով են օժտված: Մետաղը տիտանն է, քարը` քաղկեդոնը (սարդոնիքս), օբսիդիանը, գույնը` բաց կապույտը: Փոխհարաբերությունները հրաշալի են հատկապես խորամանկ Մերկուրիի և ինքնատիպ Ուրանի հովանավորյալների հետ: 9. ՆԵՊՏՈՒՆ. շաբաթվա օրը` հինգշաբթի Այս մարդիկ սովորաբար կյանքին վերաբերվում են փիլիսոփայորեն կամ փոքր¬ինչ առեղծվածային. բնավորությամբ բավական զիջող են: Նրանցից շատերը հավատում են նախանշաններին: «Նեպտունցիները» հաճախակի ֆինանսական ոչ կայուն վիճակում են լինում, որովհետև նրանց փողերը վայրկենապես կարող են վերջանալ: Անկանխատեսելի այս անհատների գլխում, ոչ հազվադեպ, հոյակապ մտքեր են ծագում, սակայն գրեթե երբեք չի հաջողվում դրանք իրագործել: Հակում ունեն մոլեխաղերի հանդեպ: Նրբազգաց ու գերզգայուն են. բարեգութ են և նրբանկատորեն են վերաբերվում շրջապատողների տրամադրություններին: Պատրաստակամորեն արձագանքում են` երբ իրենցից օգնություն են խնդրում: Նրանց համար հեշտորեն չեն ընդունվում պատասխանատու որոշումները: Մեղմ, բարի կամեցող և անչար այս անձինք ձգտում են հնարավորինս խուսափել ամեն տեսակի վեճերից ու բախումներից: Սովորաբար նրանք ֆիզիկապես թույլ են և բավական թուլակազմ: Հաճախ լավ ճաշակ են ունենում ու շատ երաժշտական են: Մետաղը լուսնոսկին է (պլատինը), քարերը` մարգարիտը, ծիածանաքարը (օպալ), գույնը` մանուշակագույնը: Լավագույն հարաբերություններ են ունենում հատկապես Լուսնի, Արուսյակի և Յուպիտերի հովանավորյալների հետ: 10. ՊԼՈՒՏՈՆ. շաբաթվա օրը` երեքշաբթի Արեգակնային համակարգի փոքրիկ այս մոլորակն ամենաուժեղ ազդեցությունն ունի մարդկանց վրա: «Պլուտոնցիները» հիպնոսիչներ են, մոգերի կարգի գործիչներ, բուժարարներ: Լավագույն դեպքում` նրանք քանդում են, որ ստեղծեն: Հովանավորող մոլորակից ստացած մեծ ուժն ու իշխանությունը չեն կարող օգտագործել ի վնաս ուրիշների, որովհետև այդ վնասը կարող է շրջվել իրենց դեմ և դուրս մղել հասարակությունից: Կենցաղում դա կարտահայտվի նրանով, որ նրանք կարող են գտնել ու կորցնել, կամ չգտնել իրենց տեղը հասարակական կյանքում: Համենայնդեպս, Պլուտոնի միջոցով նրանք գործելու մեծ ուժ են ստանում: Նրանք դեպի իրենց են ձգում ու միաժամանակ վանում են մարդկանց: Նրանց մեջ դիվային ինչ¬որ բան կա. հիմնականում` աչքերը` վառվռուն, հիպնոսիչ: Նրանց հետ շփվելը հաճախ դժվար է. շրջապատողների վրա նրանք ազդում են օձեր հմայողի նման: Դժվարություններից չեն վախենում, բայց իրենց բացառիկ ունակություններն «աշխատում» են միայն բազմության ներկայությամբ: Նրանց բնորոշ կարող է լինել «Ապրել որքան վատ, այնքան` լավ» կարգախոսը: «Պլուտոնցիների» մեջ կարող են լինել առաջնորդներ` արտակարգ իրավիճակներում. նրանք օժտված են մեծ էներգիայով ու խանդավառությամբ. խռովարարներ (ովքեր ամեն ինչ քանդում¬փլեցնում են, քայքայում են հիմքերը), մոգեր և քրեագետներ, հոգեվերլուծողներ ու հոգեբաններ: Սրանով էլ պայմանավորված է ցանկացած իրավիճակում աներկյուղ ապրելու ունակությունը: Պլուտոնը ձեզ կարող է պարգևել իշխանություն, բարձրացում, ընդգծվածություն, հեղինակություն, ուժ և տոկունություն, բայց կարող է և կասկածների, ինքնակործանումի անդունդը նետել: Մետաղը կոբալտն է, քարերը` լաբրադորը, ծխագույն տոպազը, գույնը` կարմրա-շագանակագույնը: Փոխհամատեղելի են Արեգակի, Հրատի և Պլուտոնի հովանավորյալ ների հետ: