«Հայ ասպետները» ՊՆ-ում


Պաշտպանության նախարարության վարչական համալիր «Հայ ասպետ» հեռուստախաղում հաղթած դպրոցականների այցը կրում էր ճանաչողական բնույթ: Դպրոցական ները և նախագծի անդամները շրջեցին վարչական համալիրի տարածքում, ծանոթացան զինծառայողների աշխատանքային պայմաններին: Երեխաներն առավել տպավորված էին զինծառայողների ֆիզիկական կարողությունների զարգացման համար ստեղծված պայմաններից: Եվ իրենք էլ մեծ ոգևորությամբ ու եռանդով օգտվեցին մարզասրահի վարժասարքերից: Վարչական համալիրի տարածքում հայ ասպետները հանդիպեցին նաև պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին: