ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը դատապարտել է
Հունիսի 1-ի գիշերը` 12-ժամյա խորհրդակցություններից հետո, դատապարտելով միջերկրական ծովի չեզոք ջրերում Իսրայելի կողմից «Խաղաղության նավատորմի» նավերի զավթումը, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կոչ է արել հետաքննել միջադեպի բոլոր հանգամանքները, որի արդյունքում քաղաքացիական անձինք են սպանվել: Նախօրեին, առավոտյան իսրայելական ռազմածովային ուժերը գրոհով վերցրել են «Խաղաղության նավատորմի» նավերը, որոնք շուրջ 600 թուրք և այլազգի իրավապաշտպանների ու 10 տոննա մարդասիրական բեռներ էին տեղափոխում Գազայի հատված: Սակայն չգիտես ինչու «իրավապաշտպանների» մոտ սառը զենք ու հրազեն էր եղել, և նրանք զինված դիմադրություն էին ցույց տվել հետախուզման նպատակով նավի վրա իջած իսրայելցի հատուկջոկատայիններին: Առճակատման արդյունքում, որոշ տվյալներով, սպանվել են մոտ երկու տասնյակ իրավապաշտպաններ, իսկ նավերը տեղափոխվել են Իսրայելի նավահանգիստներ: