Թբիլիսին մեղադրում է Մոսկվային Ռուս¬վրացական թեժացումներ


Անցած շաբաթ իր հայտարարությամբ Վրաստանի արտգործնախարարությունը միջազգային հանրությանը կոչ է արել գնահատական տալ ՌԴ պետդումայի գործողություններին` Աբխազիայի և Հարավային Օսիայի առնչությամբ£ Եվ, ինչպես ռուսական մամուլն է նշել` այդ կոչի առանձին հղումներ կարելի է հնարավոր պատերազմի հայտարարություն համարել£ Մանավանդ փաստաթուղթն հայտնվել է հատկապես այն պահին, երբ Մոսկվայի և Թբիլիսիի հարաբերություններում ջերմացում էր նկատվում£ Երեքշաբթի վերականգնվեց երկու երկրների միջև մեկուկես տարի առաջ խաթարված օդային հաղորդակցությունը£ Շուտով կվերականգնվի նաև Բաթումի-Սոչի ծովային հաղորդակցութ յունը£ Ու հանկարծ… Արտգործնախարարության սուր քննադատությունը Պետդումայի հասցեին£ Ընթերցողն հիշում է, անշուշտ, ՌԴ խորհրդարանը երկրի իշխանություններին առաջարկել էր ճանաչել Աբխազիայի և Հարավ Օսիայի անկախությունը£ Այդ առաջարկը վրացական կողմը գնահատել է որպես «անկախ Վրաստանի ներքին գործերին միջամտելու փորձ»£ ¬ Ռուսաստանի Դաշնությունը կորցրել է քաղաքական, իրավական և բարոյական բոլոր իրավունքները` Վրաստանում բախումները չեզոք և օբյեկտիվ կարգավորողի դերին հավակնելու համար… Վրաստանի իշխանությունների հետ չհամաձայնեցված ցանկացած քայլ (խոսքը Աբխազիայում և Հարավային Օսիայում խաղաղարարական գործողությունների ձևաչափի մասին է.¬խմբ.) կգնահատվի որպես վրացական պետության դեմ ուղղված նվաճողական հարձակման փաստ,¬ ասված է ԱԳՆ հայտարարության մեջ£ Ռազմավարական հետազոտությունների Կովկասյան կենտրոնի տնօրեն, ՀԼԸ "ծՏՉՏրՑՌ"¬ի փորձագիտական խմբի անդամ Մամուկա Արեշիձեն այդ փաստաթուղթն համարում է այսպես կոչված` ներքին օգտագործման£ ¬ Մի կողմից` հասկանալի է, որ Ռուսաստանն այդ կերպ դիմակայում է ՆԱՏՕ մտնելու Վրաստանի ձգտմանը. նաև դրանով կարելի է բացատրել Պետդումայի հայտարարությունը£ Մյուս կողմից էլ հասկանալի է Թբիլիսիի կոշտ պատասխանը, որն, ի դեպ, ավելի խիստ կարող էր լինել£ Իշխանությունները, այս պարագայում ԱԳՆ¬ն, հասարակությանը ուզում են ցույց տալ, թե ով է տանտերը£ Նրանց դա անհրաժեշտ է, քանզի երկրում խորացել են դժգոհությունները, մարդիկ նորից փողոց են դուրս եկել` արմատական պահանջներով, և ընդդիմությունը, կարծես, պատրաստ է մինչև վերջ գնալ,¬ ասել է Մ. Արեշիձեն£ Այս ընթացքում իրավիճակը Թբիլիսիում սրվել է մինչև վերջնակետ£ Իհարկե` ոչ Պետդումայի մեղքով, այլ ներվրացական թնջուկների պատճառով£ Ճիշտ է, հացադուլավորները հրաժարվել են բողոքի այդ ձևից, իսկ Սահակաշվիլին Կախեթիում հայտարարել է, որ «Իմեդիա» հեռուստաընկերությունը կվերսկսի հեռարձակումները («Ամեն ինչ կլինի այնպես, ինչպես ժողովուրդն է ուզում»,¬ ասել է նա), և սպասվում է, որ նա առաջիկայում հանդես կգա մայրաքաղաքային վերջին իրադարձությունների գնահատմամբ, սակայն… Ռուսաստան-Վրաստան հարաբերություն ները շարունակում են պայթյունավտանգության չափ սրված մնալ£