Մտորումներ ազգային անվտանգության հայեցակարգի շուրջ


- День Победы, как он был от нас далек, Как в костре потухшем таял уголек. Были версты, обгорелые, в пыли,- Этот день мы приближали как могли. Дни и ночи битву трудную вели _ Этот день мы приближали как могли. Անտեղի չէ, որ հիշեցի հանրահայտ երգի տողերը, որովհետև ինչպես 1988¬ի, այնպես էլ դրան հաջորդած տարիների հաղթանակը կերտեցինք բոլորս£ Մարդը բանավոր խոսքով չի կարող բացահայտել իր մտածումների մեկ հազարերորդը, ուր մնաց` գրավոր խոսքում կարողանա շարադրել Արցախում ոտքը կորցրած ազատամարտիկի հոգեվիճակը, որի երեսին, նստուկը ազգի հաշվին հարստացած մեկը, շպրտում է. «Արա, կարող ա՞ ոտդ գտել, չեմ տալիս»£ Այս ու սրան համազոր ամբարտավանությունների արդյունքն էր, որ ավելի քան 350 հազար մարդ քվեարկեց մի գաղափարախոսության օգտին, որը դարձավ բոլորիս ամոթը (ազգային դավաճանություն չեմ ասում, քանի որ այն կարող է մեկնաբանվել նաև այնպես, որով կարդարացվի մարտի 1¬ի ընդվզումը, ինչը մեկ օրվա ծնունդ չէր և վտանգավոր զարգացումների է տանում այսօր£ Կարծում եմ մեկ օրինակը բավական է ասվածի խորությունն ու էությունը գնահատելու համար, որի ականատեսը եղա Ազատության հրապարակում. ցուցարարների մեջ եղած մայրը անեծքով ու արցունքախառն չարությամբ զրուցում էր ցուցարարներին ցրած իր զինվոր որդու հետ)£ Այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանում, երկսայր սերիալների, պորտապարի, ստրիպտիզ ակումբների «շաբաշով» պարող վերակացուների, համազգային ունեցվածքի յուրացման, թալանի հիշողության կերպարանքն ունի, որոնց հաղթահարման ուղին, բնավ էլ երկխոսությունը չէ£ Որովհետև երկխոսություն բառը չի տեղավորվելու այն մարդկանց մտադաշտում, ովքեր, մի կողմից սեփական ցանկությամբ, մյուս կողմից հարկադրաբար, կանգնեցին իրար դեմ£ Որովհետև կատարվածի գնահատականն այն է, որ նույն խրամատում էին երկուսն էլ և գրոհում էին ոչ թե միմյանց, այլ ազգի երեկվա ու վաղվա օրերի դեմ£ Որովեհտև այս ճգնաժամի տեսանելի իրողությունն այն է, որ որքան ստորացված, խաբված, արհամարհված ենք շարքային քաղաքացիներս, նույնքան իրենց ենթակաների կողմից ստորացված, արհամարհված, խաբված են մեր «ազգային» իշխանությունները, արտախորհրդարանական, խորհրդարանական ուժերը£ Իբրև ասվածի հաստատումներ` հարյուրավոր օրինակներ կարելի է բերել, և ելքը ներումներով, համաներումներով խոստումներով չէ, որ կարելի է գտնել£ Ելքը ոտքը կորցրած ազատամարտիկին, ցուցարարների մեջ եղած մորը և մոր դեմ ելած որդուն, սեփական հայրենիքից օտարվող հայաստանցուն հոգեբարոյական տիրող մթնոլորտից վիրաբուժական ուղիղ ճանապարհով ազատելն է£ Ելքն այն է, որ Նախագահից մինչև շարքայինս հասկանանք, որ այսպես կշարունակվի, քանի դեռ չենք գիտակցել, որ գողերը համերաշխ են գողության գնալուց, անհաշտ` ավարը բաժանելուց£ Եվ` որ այս կռիվը կշարունակվի, քանի դեռ երկրի քաղաքական ու տնտեսական դաշտը սեփականաշնորհած կոզբադինները ծնողներիցս, ինձանից, երեխայիցս գողացված ոսկին իրենց կոտերով են չափում…

Ռուբեն ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ