Բիլանը` տիեզերական զբոսաշրջիկ


Այո, խոսքը երգիչ Դիմա Բիլանի մասին է: Նա պատրաստվում է տիեզերական զբոսաշրջության: Նա բազմիցս ընդգծել է իր բուռն հետաքրքրությունը` բարձր ոլորտների հանդեպ: - Ես կցանկանայի ավելի շատ իմանալ տիեզերքի մասին, քան խոսել դրանից,¬ ասել է երգիչը: Դե, իհարկե, թանկ հաճույք է տիեզերք հասնելը, և այդ երազանքի իրականացման համար հարկավոր է 20 միլիոն դոլար վճար: Ըստ շրջանառվող լուրերի` Բիլանն արդեն սկսել է խնայողություններ անել` պահանջվող գումարը կուտակելու համար: Արտիստի պրոդյուսեր Յանա Ռուդկովսկայան ասել է, որ նա տիեզերական զբոսաշրջության է մեկնում, որպեսզի այնտեղ երգի: Այդժամ նա կարող է դառնալ առաջին արտիստ¬տիեզերագնացը: