ՀԵՏԱՔՐՔԻՐ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ


# Ամերիկյան հեղափոխության ժամանակահատվածում գեներալ Ջոն Բերգոյնի գնդի զինվորների նկատմամբ կարգապահական խախտումների դեպքում որևէ պատժամիջոց չէր կիրառվում: Նրանց պարզապես ստիպում էին հագնել համազգեստը հակառակ կողմից: Փոխարենը` զինվորներն այնքան էին հարգում գեներալին, որ ողջ պատերազմի ընթացքում այս գունդը գրանցեց կարգապահության ամենաբարձր ցուցանիշները: # Մինչև Երկրորդ աշխարհամարտը սևամորթներին չէր թույլատրվում ծառայել ԱՄՆ ռազմաօդային ուժերում: # Ալեքսանդր Մեծը բոլորին հրամայել էր սափրել գլուխները և մորուքները: Նա գտնում էր, որ դրանց առկայությունը թույլ է տալիս ավելի հեշտ կտրել գլուխը` բռնելով մազերից կամ մորուքից: # Առաջին աշխարհամարտի սկզբնական շրջանում ամերիկյան ռազմաօդային ուժերը բաղկացած էին ընդամենը 50 հոգուց: # Ջորջ Կաստերը եղել է ամերիկյան բանակի ամենաերիտասարդ գեներալը: Նա այդ կոչումն ստացել է` երբ 23 տարեկան էր: # 1221- ին Չինգիզ խանը 1 ժամվա ընթացքում սպանեց 1.748 000 մարդու, ովքեր 4 օր հերոսաբար պաշտպանվել էին: # Աշխարհի 2 ամենամեծ ռազմական բյուջեներն են ամերիկյանը և չինականը, որոնք համապատասխանաբար 651. 000 000 000 և 70.000 000 000 դոլար են կազմում: # Վերջին 3500 տարիների ողջ ընթացքում մարդկությունը չի պատերազմել շուրջ 230 տարի: # Նապոլեոն Բոնապարտն իր արշավանքների ժամանակ հետը միշտ շոկոլադ էր վերցնում: # Հովհաննես XXIII Պապը, որ ղեկավարել է կաթոլիկ եկեղեցին 1958-1963 թթ., Առաջին աշխարհամարտի ժամանակ իտալական բանակի սերժանտ էր: # Միջնադարյան աղեղից արձակված նետը կարող էր կտրել շուրջ 300 մ տարածք, որը հավասար է 2 ֆուտբոլային դաշտի երկարության: # Առաջին հրաձգային զենքերի լիցքավորման համար այնքան երկար ժամանակ էր պահանջվում, որ ավելի արդյունավետ էր նետի կիրառումը: # 1812-ի պատերազմի ժամանակ ամերիկացիները հրդեհեցին Տորոնտոն, իսկ բրիտանացիները կործանեցին Վաշինգտոնը: # Յուրաքանչյուր սամուրայի սուր իր հատուկ անվանումն ուներ: Դա պայմանավորված էր այն համոզմունքով, որ նրա մեջ հոգի է ապրում: # Ամենաազդեցիկ սամուրայներն ունեցել են սպանության թույլտվություն: # Trench coat (բառացի` խրամատ վերարկու) կոչվող վերարկուն հայտնվել է 20-րդ դարասկզբին և նախատեսված է եղել բրիտանական բանակի հետևակի համար: Առաջին աշխարհամարտի տարիներին ճակատայինների կողմից վերարկուն անվանվեց Trench coat: Պատերազմի ավարտից հետո վերարկուներն իրենց տեղը գտան նորաձևության մեջ:

Հասմիկ ԳՅՈԶԱԼՅԱՆ