ԱՂ ՈՒ ՀԱՑՈՎ, ԹԻԿՆԱՊԱՀՆԵՐՈՎ, ՋՐԱԼԻ ԽՈՍՏՈՒՄՆԵՐՈՎ


 

Գյումրու քաղաքապետի թեկնածու Բալասանյան Սամվելի մամուլի խոսնակը լրատվամիջոցներին տեղեկացրել է, որ նա հանդիպել է մի շարք փողոցների ու դպրոցների բնակիչների և աշխատողների հետ:

Թիկնապահներով, ապագա փոխքաղաքապետեր Ռուբիկ և Արշալույս Սանոյանների (Բալասանյանի փեսան ու նրա եղբայրը) ուղեկցությամբ հանդիպումների գնացող թեկնածուին դիմավորում են թատերականացված «հանդեսներով», աղ ու հացով, մանկապատանեկան անսամբլների ելույթներով: Ու դրանցից էլ հուզված` ապագա քաղաքապետը սկսում է խոստումներ տալ` մոռացած իրատեսության մասին: Թե ինչպես է չափազանց կարճ ժամանակամիջոցում նա լուծելու արտագաղթի հարցը, քաղաքի «խեղվող ճարտարապետական դեմքից» ազատվելու խնդիրը` հավանաբար ինքն էլ չգիտի: Բայց տպավորությունն այնպիսին է, որ Բալասանյանը Գյումրու փոխարեն` Նոր Վասյուկի է կառուցելու: