Իսրայելը կարող է հարվածել


 

Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն սպառնացել է հարվածել Լիբանանին` եթե շիա-արմատական «Հըզբոլլա» շարժման կողմից սադրանք սանձազերծվի: Իսկ «Հըզբոլլան» լիբանանյան կառավարության մաս է կազմում: Նեթանյահուն նախազգուշացրել է, որ Լիբանանի կառավարությունը պատասխան կտա այն ամենի համար, ինչ տեղի կունենա նրա իրավասության շրջանակներում:

Վարչապետի այս հայտարարությունը փոխանցվել է արևմտյան դիվանագետի միջոցով: Իսրայելի կառավարության ղեկավարի և Միացյալ Նահանգների ներկայացուցչի բանակցություննե րից լավատեղյակ աղբյուրը հայտարարել է, որ «Հըզբոլլա»-ի գրոհի դեպքում Իսրայելի բանակը պատասխան հզոր հարված կհասցնի` տարբերակում չդնելով արմատականների և Լիբանանի պետության միջև (Вести.ру):

Հիշեցնենք, որ օգոստոսին «Հըզբոլլա»-ի առաջնորդ Հասան Նասրալան սպառնացել էր հրթիռահարել Իսրայելի տարածքները: Նա նույնիսկ մասնավորեցրել էր, որ բավականաչափ հրթիռներ ունեն, որպեսզի տասնյակ հազարավոր իսրայելցի քաղաքացիներ ոչնչացնեն: Այս հայտարարությունը հնչել է լիբանանյան հեռուստատեսությամբ: Նասրալան նաև հավելել էր, որ իրենց հասցրած հարվածների դեպքում հարյուր հազարավոր իսրայելցիների կյանքը «դժոխքի կվերածվի» («Ինտերֆաքս»):