Սպանվել է բեն Լադենի որդին


Անցյալ շաբաթ INTERFAX.RU-ն հաղորդել է, որ Պակիստանում սպանվել է աշխարհի թիվ մեկ ահաբեկչի որդիներից մեկը` Սահադ բեն Լադենը: Ամերիկյան CNN հեռուստաընկերությունը, հղում կատարելով հատուկ ծառայությունների ներկայացուցչին, տեղեկացրել է, որ նախնական տվյալներով նա սպանվել է հրթիռային հարվածից: - Մենք ենթադրում ենք, որ նա մեռած է, սակայն, համենայն դեպս քանի դեռ չունենք ԴՆԹ-ն կամ ծանրակշիռ այլ ապացույց, մենք չենք կարող հաստատապես ինչ-որ բան պնդել,- ասել է պաշտոնյան` հավելելով, որ հատուկ ծառայությունները մտադիր են հավաքել բոլոր տվյալները` հաստատելու համար Սահադի մահը: Ամերիկյան հետախուզության տվյալներով` միջազգային ահաբեկչի որդին առնչություն չունի «Ալ-Քաիդա»-ի ղեկավարության հետ: Մղձավանջային Բարբարան ու Ջեննան Լրագրող Ռոնալդ Քեսլերը, ով նաև ծառայել է Սպիտակ տան պահակախմբում, հետաքրքիր մի գիրք է հրատարակել, ուր որոշ գաղտնիքներ է բացահայտել անվանի մարդկանց, այդ թվում նաև ամերիկյան նախագահների անձնական կյանքից: Պարզվում է, օրինակ, որ Նահանգների գաղտնի ծառայության համար ոչ թե և ոչ միայն ահաբկիչները, այլ Ջեննա ու Բարբարա Բուշերն են եղել իսկական մղձավանջ: Էքս նախագահի երկվորյակ դուստրերը ոնց որ թե տանել չեն կարողացել իրենց պահակախմբին և մշտապես «փախել» են` առանց նախազգուշացնելու նրանց: Հսկողությունից թաքնվելու համար Ջեննան նույնիսկ իրեն թույլ է տվել անցնել կարմիր լույսի տակով` երթևեկության կանոններին ենթարկվող պահակախմբի տեսադաշտից անհետանալու համար: Բուշի այլ հարազատներ ևս լուրջ անհանգստություններ են պատճառել իրենց անվտանգություն ապահովողներին: Դիցուք, 2005-ին Ջեննայի ամուսինը` Հենրի Հեգերը մի երեկույթում այնքան է խմել, որ ստիպված են եղել հիվանդանոց տեղափոխել: Կամ. 19-ամյա Ջեննան մի անգամ բռնվել է կեղծ վարորդական իրավունքով ալկոհոլ գնելիս… Ի դեպ, գրքում պատմվում է նաև Ռեյգանի դեմ կատարված մահափորձի, Քենեդիի սպանության մասին: Գործող նախագահ Բարաք Օբամային ևս անդրադարձել է հեղինակը: Թխամորթ քաղգործիչը, պայքար ծավալելով ծխախոտից կախվածության դեմ, պարզել է, որ ինքն էլ մոլի ծխող է (տեղեկացրել է «ՀՏրոՈսՑ» գործակալությունը): Իսկ Գաղտնի ծառայության աշխատակիցները հերքել են Նախագահ Օբամայի հավաստիացումները, թե ինքը 95 %-ով հրաժարվել է ծխելու սովորույթից` ասելով, որ Սպիտակ տանը նա բավական հաճախ է ծխում: «Ռուսները մարտնչում էին հանուն արդար գործի» Վրաստանի նախագահը հայտարարել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքի կազմում ընդգրկվելու Վրաստանի հույսերը սնանկ դուրս եկան, և դատելով ամեն ինչից` 2008 թ. օգոստոսին նրանք պայքարել են հանուն արդարության: - ՆԱՏՕ ընդունվելու Վրաստանի հույսերը համարյա մեռած են: Սա ողբերգական է: Դա նշանակում է, որ ռուսները մարտնչել են հանուն արդար գործի,- ասել է Սահակաշվիլին Wall Street Journal-ին տրված հարցազրույցում: Մինչդեռ օգոստոսյան բախումներից առաջ վրաց առաջնորդն ինքնավստահորեն անվերջ հայտարարում էր, որ իր երկիրը կանդամակցի ՆԱՏՕ-ին ու Եվրամիությանը, և Աբխազիայի ու Հարավօսիայի վերամիավորումն անխուսափելի է: Հիմա արդեն նա բարձրաձայնում է, որ մոտակա ժամանակներում այդ 3 նպատակներն անիրականանալի են: Նշյալ հարցազրույցում Սահակաշվիլին պատմել է, թե «հոգեբանական շրջադարձից» հետո ինքը հասկացել է, որ Վրաստանն արդիականացնելու խնդիր կա և ինքը ծրագրում է խորացնել ժողովրդավարությունն ու 2013-ին ապահովել իշխանության խաղաղ փոխանցում: Նրա հրաժարականը պահանջող ընդդիմությունը, սակայն, հոռետեսորեն է ընդունել այդ խոսքերը: Դրանք միայն բառեր են: Նա կարող է խոստանալ, բայց որևէ արդյունք չի լինի,- ասել է իշխանության հակառակորդների առաջնորդներից մեկը` Լևան Գաչեչիլաձեն: Հիշեցնենք, որ ընդդիմությունն ավելի քան 100 օր բողոքի գործողություններ է անցկացնում` գործող իշխանությունների հրաժարականը պահանջելով: Սակայն հանրային կարծիքի ուսումնա սիրության նպատակով անցկացված հարցմունքի արդյունքներով` եթե մարտ ամսին Սահակաշվիլիին սատարում էր հարցվածների 38 տոկոսը, ապա մայիսին` 43 տոկոսը: Հեղինակավոր մի հրատարակության համոզմամբ ընդդիմությանը վրդովվեցնում էր ոչ միայն այն իրողությունը, որ Սահակաշվիլին, փաստորեն, մենաշնորհել է իշխանությունը անձնական շահի համար, այլ նաև` - Նա չարեց այն, ինչը կաներ ժողովրդավար յուրաքանչյուր առաջնորդ` երկրի տարածքի 20 տոկոսը կորցնելուց հետո: Նա պետք է հեռանար,- ասել է Սալոմե Զուրաբիշվիլին: *** Սահակաշվիլին, սակայն, հրաժարվել է իր խոսքերից` հայտարարելով, թե The Wall Street Journal-ը ներողություն է խնդրել` իր տպագրած հարցազրույցի համար: Նա, երևի, ստիպված էր այդպես վարվել, որովհետև հոռետեսական իր հայտարարությունն ու պարտվողական հաշտվողականությունը քննադատության նոր ալիք են բարձրացրել: Խորհրդա րանի արտահերթ նիստում նրան մեղադրել են ներքին ու արտաքին քաղաքականության տապալման համար: Լուկաշենկոն սատարում է Հարցականի տակ է առնվել Բելառուսի կողմից Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախության ճանաչումը: Երկրի ԱԳ նախարարությունն իր քաղաքացիներին խորհուրդ է տվել այդ երկու հանրապետություններ մեկնելիս խստորեն ենթարկվել վրացական օրենքներին: Իսկ խորհրդարանը, չնայած նախագահ Ալ. Լուկաշենկոյի խոստումներին, այդպես էլ չի քննարկում չճանաչված երկու պետությունների կարգավիճակի հարցը: Համաձայն Վրաստանի օրենսդրության` արտասահմանցիների մուտքը Աբխազիա և Հարավօսիա թույլատրվում է բացառապես Զուգդիդիի ուղղությամբ և Գորիի քաղաքային իշխանությունների թույլտվությամբ: - Բոլոր այլ ուղղություններից, առանց վրացական իշխանությունների հատուկ թույլտվության, ներթափանցումը Աբխազիա և Հարավային Օսիա` արգելվում է ու պատժվում Վրաստանի քրեական օրենսդրությամբ,- հայտարարել է Լուկաշևիչը` հիշեցնելով, որ Վրաստան այցելելու համար Բելառուսի քաղաքացիներին մուտքի թույլտվություն պետք չէ: Պաշտոնական Մինսկի այս կեցվածքը հուշում է, որ Բելառուսը չի պատրաստվում ճանաչել 2 հանրապետությունների անկախությունը: Մինչդեռ Ռուսաստանի ու Նիկարագուայի` դրանց ճանաչումից հետո Լուկաշենկոն վստահություն էր հայտնել շուտափույթ նրանց քայլին հետևելու վերաբերյալ: Շնաձկներից էլ շատ Հայ տղամարդիկ գուցեև զարմանան` չհասկանալով, թե ինչու, բայց, օրինակ բրիտանացի տղամարդիկ սիրած կնոջն առաջարկություն անելը համարում են ավելի սարսափելի, քան բաց ծովում շնաձկան հանդիպելը: Այս մասին վկայել են սոցիոլոգները, որոնց հետազոտությունների արդյունքներով` յուրաքանչյուր 58 հարցվածներից 4-ն այնքան է հուզվում իր սիրեցյալի սիրտն ու ձեռքը խնդրելուց առաջ, որ նախընտրում են ազգովի հրաժարվել այդ ավանդույթից: Հարցման մասնակիցների 23 տոկոսի համար էլ առաջարկություն անելն այնքան էլ սարսափելի չէ, որքան ամուսնանալը: Իսկ մեծամասնությունը նախաամուսնական արարողությունները համեմատել են ինքնաթիռից թռիչքի հետ կամ նմանեցրել նոր աշխատանքի ընդունվելու համար երկարատև հարցազրույցների: Ինչպես միշտ` կանայք պատրաստակամ են օգնել տղամարդկանց` նրբին այդ հարցում. հարցման մասնակից կանանց 56 տոկոսը համաձայն են` իրենք առաջարկություն անեն սիրած տղամարդուն: Ավելին, նրանց 10-ից 7-ը (կամ 70 տոկոսը) խոստովանել է, որ ամուսնանալ երազում է օրական առնվազն մեկ անգամ: Հայտնվել է 25 ամյա ժառանգը Այո, մահը նաև բացահայտումների առիթ է դառնում: Եվ փոփ աստղ Մայքլ Ջեքսոնի հուղարկավորության արարողությունների շարքում զարմանահարույց միջադեպերից էր երգչի 25 ամյա որդու ներկայությունը: Փոփ արքայի այս որդու մասին նախկինում ոչինչ հայտնի չի եղել: Ինչպես տեղեկացրել է բրիտանական The Telegraph-ը, նորվեգացի պարող 25 ամյա Օմեր Բհետթին Ջեքսոնի հարազատ որդին է: Սգո ծիսակարգի ընթացքում մուգ ակնոցով թխահեր այս երիտասարդը նստած է եղել Ջեքսոնի քույրերի, եղբայրների և 3 երեխաների կողքին: Հիշեցնենք, որ երեխաներից ավագը` Արքայազն Մայքլ 1-ինը 12 տարեկան է, Պերիսը` 11 և Արքայազն Մայքլ 2-րդը` 7 տարեկան: Ինչպես հաղորդել է արևմտյան մամուլը, դեռևս 2004 թ. Ջեքսոնն իր ամենամտերիմներին պատմել է Օմերի գոյության մասին, որի մոր հետ ինքը ինտիմ կապեր է ունեցել Նորվեգիայում հյուրախաղերի ժամանակ: Մայքլը չի թաքցրել նաև, որ պատրաստվում է ԴՆԹ թեստ անցկացնել: Այս հետազոտման արդյունքները չեն հրապարակվել, սակայն հայտնի է, որ Օմերն առժամանակ բնակվել է Ջեքսոնի Neverland առանձնատանը: Պահպանվել են նաև տնային տեսաժապավենները` թե ինչպես Բհետթին և Մայքլը միասին փաթեթավորում են Սբ. Ծննդյան նվերները: Ավելին, Օմերի ծնվելուց հետո Ջեքսոնը 2 ծառայող է ուղարկել Օսլո, որպեսզի տղայի դաստիարակության հարցում օգնեն մորը: Հայրն ու որդին առաջին անգամ հանդիպել են 1996-ին, և 12-ամյա Բհետթին իր պարով հիացրել է փոփ արքային: Երիտասարդը հիմա փորձում է ներկայանալ որպես հիփ-հոփ-ի աստղ` Օ-Բեե կեղծանվամբ: JJJ - Շարադրությունից «2» եմ ստացել: - Ինչո՞ւ: - Բարեկրթությանս համար: Ուսուցչուհին ասաց, որ գրենք` ինչպե՞ս անցկացրինք արձակուրդը: Ես էլ գրեցի` «Շնորհակալություն, շատ լավ»: JJJ - Փող որտեղի՞ց ես վերցնում: - Մեր տան պահարանից: - Իսկ պահարանում ո՞վ է դնում: - Կինս: - Իսկ կինդ որտեղի՞ց է բերում փողերը: - Ես եմ տալիս: - Բա դո՞ւ որտեղի՞ց ես բերում: - Պահարանից: JJJ - Էս ո¯նց ես կեղտոտվել. իսկական ցեխոտ խոճկոր ես դարձել,- ասում է մայրը: - Մամ, խոճկորը խոզի ձագն է՞: JJJ - Այս մեքենայում անվտանգության համակարգեր կա՞ն,- ավտոշուկայում հարցնում է գնորդը: - Անպայման. 4 պահպանակ դեռ օգտագործված չէ: JJJ Միջնադար. թագավորը պատերազմ գնալուց առաջ կնոջը հագցնում է հավատարմության մետաղյա գոտին և բանալին պահում գրպանում. - Տեր իմ, ի՞նչ կարիք կար. մեր թագուհին այնքան տգեղ է, որ ոչ մեկն էլ չի փորձի նրան տիրանալ,- ասում է ծաղրածուն: - Գիտեմ: Դրա համար էլ որոշել եմ վերադառնալուց հետո ասել, որ բանալին կորցրել եմ: JJJ Ուղեկալում նորակոչիկը հարցնում է. - Շներն իսկապե՞ս խելացի են ու հավատարիմ: - Այո, զինվոր: Հաճախ նույնիսկ տիրոջից էլ խելոք են ու հավատարիմ. ես ունեցել եմ այդպիսի շուն,- պատասխանում է ենթասպան: Աֆորիզմներ ՖԱյնպես ներքաշվեց գործի մեջ, որ այլևս չկարողացավ դուրս ելնել: ՖԱյնպիսի կեցվածք է ընդունել, որ, համենայնդեպս, լավ բան չի խոստանում: ՖԱյնքան ընդլայնեց իր տեսադաշտը, որ մոտիկ բաներն արդեն չնկատեց: ՖԱյնքան խոր ճանաչեց ինքն իրեն, որ հիասթափվեց... մարդկությունից: ՖԱյնքան ծռմռվեց սրա-նրա առաջ, որ էլ չկարողացավ մեջքը շտկել: ՖԱյնքան շատ պահանջմունքներ ուներ, որ այդպես էլ հնարավորություն չունեցավ զարգացնելու իր` թեկուզ որևէ մեկ ընդունակություն... ՖԱնինքնասերի մի տեսակ էլ կա. նա, ով վարժվել-վարպետացել է վիրավորանք կուլ տալու մեջ: Ֆ Պտուղը ծառից հեռու չի ընկնում, բայց կարող է հեռու գլորվել... ՖԱյս թոհուբոհի մեջ հասկացա՞նք, որ մարդկանցից փորձեցին խլել բոլոր գույները` նրանց թողնելով միայն գորշը: ՖԱյս խառն ու խառնակ օրերին միասնության անվան տակ բաժանության ի¯նչ պատեր բարձրացան: ՖԱ՞յս լուսավոր ապագան էինք երազում... ՖԱյսչափ դառնության պատճառը միայն շաքարի՞ պակասությունից է: Կոլյա ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ