ՆԱԵՎ` ԳՆԱՆԿՈՒՄ


Թեև Կադաստրի պետական կոմիտեն խուսափում է կանխատեսումներ անել անշարժ գույքի գների հետագա ընթացքի վերաբերյալ, սակայն փաստում է, որ բնակարանային շուկայում շարունակվող գնանկումը պահպանվել է նաև այս տարվա նախորդ ամիսների ընթացքում: Այս շուկայում գները նվազում են ամսե¬ամիս, և համեմատությունը մի քանի տարվա կտրվածքով համեմատելու դեպքում` տարբերությունն առավել ակնհայտ է դառնում: Մասնագետների հավաստիացմամբ` առաջարկն առաջիկայում ավելի է գերազանցելու պահանջարկին` նոր ռեկորդ սահմանելով: Կանխատեսվում է, որ իրար հաջորդելիք ընտրական գործընթացները, ներքաղաքական լարումների աստիճանից անկախ, նպաստելու են գների էժանացմանը: Մասնավոր գործակալությունների պատասխանատուները հավաստիացնում են, թե նման օրինաչափություններ դիտարկվել են բոլոր ընտրություններին նախորդող ու հաջորդող շրջանում, և որևէ հիմք չկա առաջիկա զարգացումները բացառություն համարելու: