Կթույլատրե՞ն հոգևորականներին ամուսնանալ
Մի քանի օր առաջ կաթոլիկ հոգևորականներին սիրահարված 26 կանայք Ֆրանցիսկ պապին նամակով խնդրել են թույլ տալ «այդքան ամուր և գեղեցիկ այդ կապը» (գրել է inoΘressΖ-ն):
- Կաթոլիկ եկեղեցում արդեն կան ամուսնացյալ քահանաներ: Հունակաթոլիկները, ղպտի-կաթոլիկները, արևելյան ծիսակարգերի` հոգևորականները: Քանզի խոսքը ոչ թե դոգմայի մասին է, այլ կյանքի կանոնի, որը ես շատ գնահատում եմ, որը եկեղեցու համար մեծ նվեր է: Քանի որ դա հավատի անառարկելի դոգմա չէ, դուռը միշտ բաց է,- ասել է Հռոմի պապը:
Ինքնաթիռում լրագրողներին այս հարցին պատասխանելով, Պապը խոսել է նաև տնտեսության մասին.
- Մենք ապրում ենք տնտեսական բարդ համակարգում, որը կենտրոնում միայն փողն է դնում, այլ ոչ թե մարդուն: Անեղծ տնտեսական համակարգը կենտրոնում պետք է դնի տղամարդուն և կնոջը: Այս համակարգը փողն է դնում, իսկ մարդկանց նետում է աղբահորը: Հիմա աղբահորն են նետում երիտասարդությանը. դա շատ լուրջ զանցանք է: Իտալիայում երիտասարդության գործազրկությունը 40 %-ից ավելի է:
Գործազրկության, փողի իշխանության դեմ Պապի հանդիմանանքն, ինչ խոսք, օրինաչափ է: Ինչ վերաբերում է հոգևորականների ամուսնությանը, ապա` մենք չդատենք. բայց օրինական ամուսնության արգելքն արդյո՞ք բոլորին զերծ է պահում արտաամուսնական կապերից: Ավելին, «չար լեզուները» երբեմն հոգևորականների համասեռամոլության մասին են գուժում: