Չեռնոբիլի աղետի փրկարարական աշխատանքներին մասնակցած քաղաքացիների պարգևատրում Պաշտպանության նախարարությունում


Չեռնոբիլի աղետի 25-րդ տարելիցի կապակցությամբ փրկարարական աշխատանքներին մասնակցած Հայաստանի 68 քաղաքացիներ այսօր Պաշտպանության նախարարությունում պարգևատրվել են գերատեսչական մեդալներով, պատվոգրերով և արժեքավոր նվերներով: Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը, երախտագիտության խոսքեր ուղղելով միջոցառման մասնակիցներին, նշել է, որ քառորդ դար առաջ նրանց գործած սխրանքը երբեք չի մոռացվի և ժամանակի ընթացքում նորովի կիմաստավորվի: