Հետաքրքիր փաստեր


Բանակային ամենազավեշտալի օրենքները Շվեյցարիայում աղավնիներով փոստը շրջանառությունից դուրս է եկել մի քանի տարի առաջ միայն: Իսկ Բրիտանիայում միայն 1947 թ. է հանվել Նապոլեոնի` Անգլիա ներխուժումը կրակոցով ազդարարողի պաշտոնը: Ամենաանփույթ բանակայինները Համբուրգի ինստիտուտի տվյալներով` վերջին 50 տարվա ընթացքում ԱՄՆ¬ի զինված ուժերը զորավարժությունների ժամանակ և վթարների արդյունքում կորցրել է 92 ատոմային ռումբ: Իսկ ամերիկյան մի ինքնաթիռ Վիետնամում խոցվել է իր իսկ հրթիռով: Ամենաանսովոր զենքը Մի սիամական թագավոր, նահանջելով, հրամայեց զորքին թնդանոթից կրակել արծաթե դրամներով, ինչը խառնաշփոթ առաջացրեց հակառակորդի բանակում և ապահովեց նրա հաղթանակը: Ամենաանսովոր ռազմական կենդանին 200 տարի առաջ ռուսական բանակի ամենաանսովոր ստորաբաժանումներից էր ուղտերի հեծելազորը:

Հասմիկ ԳՅՈԶԱԼՅԱՆ