Ունա՞կ եք համոզիչ խոսել


Ներքոբերյալ 12 հարցերին անկեղծ պատասխանները Ձեզ կհուշեն, թե որքանով է ազդեցիկ Ձեր իսկ խոսքը, ինչը շատ կարևոր է` հատկապես մարդկանց հետ աշխատելիս: 1. Դժվարանո՞ւմ եք խոսել, երբ Ձեզ ուշադիր չեն լսում. ա) այո ¬ 1 միավոր, բ) ոչ ¬ 2 միավոր: 2. Պատահո՞ւմ է, որ հրապարակային (մեծ լսարանի առջև) ելույթից կամ բանակցություններից առաջ Դուք չեք կարողանում կենտրոնանալ աշխատանքի վրա, նյարդայնանում ու հուզվում եք. ա) այո ¬ 1 միավոր, բ) ոչ ¬ 2 միավոր: 3. Ձեզ դո՞ւր է գալիս անձնական կյանքից հետաքրքաշարժ և զվարճալի դեպքեր պատմելը. ա) այո ¬ 2 միավոր, բ) ոչ ¬ 1 միավոր: 4. Ծանոթանալով հաճելի կնոջ (տղամարդու) հետ, Դուք շա՞տ եք խոսում. ա) այո ¬ 2 միավոր, բ) ոչ ¬ 1 միավոր: 5. Ըստ Ձեզ` Ձեր խոսքը կարելի՞ է ճիշտ համարել. ա) այո ¬ 2 միավոր, բ) ոչ ¬ 1 միավոր: 6. Նկատե՞լ եք, որ երբ Դուք եք խոսում, նույնիսկ նրանք, ում այդ խոսակցությունը չի վերաբերում` կտրվում են գործից և ուշադիր Ձեզ են լսում. ա) այո ¬ 2 միավոր, բ) ոչ ¬ 1 միավոր: 7. Պատահո՞ւմ է, որ անհրաժեշտ բառերը չեք գտնում` Ձեր զգացմունքներն արտահայտելու. ա) այո ¬ 1 միավոր, բ) ոչ ¬ 2 միավոր: 8. Ձեզ ավելի շատ հաճելի՞ է գործի մասին խոսելը. ա) այո ¬ 2 միավոր, բ) ոչ ¬ 1 միավոր: 9. Պատահում է, որ զրույցի (Ձեր վարած) որոշ թեմաներ Ձեզ անհասկանալի են. ա) այո ¬ 1 միավոր, բ) ոչ ¬ 2 միավոր: 10. Կարո՞ղ եք 1 ժամ լուռ նստել. ա) այո ¬ 1 միավոր, բ) ոչ ¬ 2 միավոր: 11. «Գաթա», «երիզ», «ասեղ» բառերն արտաբերելիս շեշտադրում եք 1¬ին վանկը. ա) այո ¬ 2 միավոր, բ) ոչ ¬ 1 միավոր: 12. «Զանգել» բառն արտաբերելիս շեշտադրում եք առաջին վանկը. ա) այո ¬ 1 միավոր, բ) ոչ ¬ 2 միավոր: Գումարեք Ձեր նշած միավորները. Եթե հավաքել եք` 12-14 միավոր. Ձեր խոսքային ունակությունները «0» են: Ձեզ համար դժվար է հարաբերվել մարդկանց հետ, որովհետև չգիտեք ինչպե՞ս և ինչի՞ մասին խոսել: Եթե ցանկանում եք փոքր¬ինչ առաջընթաց ունենալ մասնագիտական գործունեության մեջ, ուրեմն անհապաղ վերացրեք այդ թերությունը: 15-19 միավոր. Միջակ հռետոր եք: Իհարկե, կարող եք խոսել մարդկանց հետ, նրանց ինչ¬որ բան հարցնել, որոշ խորհուրդներ տալ: Բայց որպեսզի գրավեք նույնիսկ ամենաչխոսկան աշխատակցին, շա˜տ պետք է ջանաք: Դուք նաև մեծ ուշադրություն պետք է հատկացնեք` խոսքը ճիշտ կառուցելու կարևորությանը: 20-23 միավոր. Վատ հռետոր ու զրուցակից չեք, և Ձեզ շատ լավ հաջողվում է գործնական բանակցություններ վարել: Հեշտորեն կարող եք գրավել մարդկանց, ինչը նպաստավոր է մասնագիտական առաջընթացի համար: Լավ դասախոս և ուսուցիչ կարող եք լինել: 24 միավոր. Թույլ տվեք` շնորհավորել. Դուք հրաշալի հռետոր եք: Ճիշտ և գեղեցիկ Ձեր խոսքով կարող եք լավագույնս ներկայացնել ոչ միայն ինքներդ Ձեզ, այլև գովազդել ցանկացած ապրանք կամ ծառայություն, ցանկացած թեկնածուի: Ունակ եք առանց դժվարությունների շատ բարդ ու օգտավետ գործարքներ կնքել: Ձեր առաջընթացի երաշխիքը հենց Ձեր խոսքն է: