ԱՄԵՆԱԳԱՐՇԱՀՈՏ ԿԵՆԴԱՆԻՆ... ՄԱՐԴՆ Է


Բրիտանական գիտնականներն իրենց հետազոտությունների արդյունքում հանգել են այն եզրակացության, որ աշխարհում ամենագարշահոտ կենդանին … մարդն է: Մարդու կաշվի տակ ապրող միկրոօրգանիզմները` օգտագործելով մարդկային քրտինքը, մարդու բնական բուրմունքներին ավելացնում են գարշահոտություն: Մարդու քրտինքը կազմված է ածխաթթու գազից, ամիակից, կաթնային թթվից և այլ կարբոնային թթուներից, որոնք շատ տհաճ հոտ ունեն: Մարդու համար այս հոտն աննկատ է մնում, քանի որ մարդն արդեն իր հոտերին վարժվել է: Հետազոտությունների համաձայն` մարդու մարմնի հոտը նման է շիմպանզեների և գորիլաների հոտին: Սակայն կապիկներն ավելի շատ ճարպ են արտորում, մինչդեռ մարդը` ավելի շատ հոտ արձակող նյութեր, որոնց մեջ են միզանյութը, ավերված սպիտակուցները: Տղամարդիկ ավելի շատ են քրտնում, սակայն նրանց ու կանանց մարմնից արձակված հոտը նույնաչափ է: