ԱՄԵՐԻԿՅԱՆ ԱՍՈՒՅԹՆԵՐ


դ Աղջկա համար երկու ամենաօգտակար գրքերն են` մայրիկի խոհանոցային գիրքը և հայրիկի չեկի գրքույկը: դ Սնանկացած մարդու բարեկամներին հաշվելու համար մեկ ձեռքի ճկույթն էլ կբավարարի: դ Հոլիվուդում ամուրիի համար դժվար է մենակ մնալը, բայց ամուսնացածի համար ավելի դժվար է ամուսնացած լինելը: դ Պրոֆեսորը պատահաբար համալսարան մտած ու այնտեղից դուրս գալ չկարողացող մարդն է: դ Բարմենը այն մարդն է, ով կնոջիցդ լավ է հասկանում քեզ: դ Աստված օգնում է նրանց, ովքեր կարողանում են իրենք իրենց օգնել: Մնացածին օգնում է կառավարությունը: դ Քոլեջում 4 տարի աղջիկը սովորում է` ինչպես պահի իրեն լավ հասարակության մեջ. մնացած ողջ կյանքում նա փորձում է գտնել այդ հասարակությունը: դ Ամենավտանգավոր ուտելիքը հարսանեկան տորթն է: դ Գեղեցկությունը կուրացնում է, իսկ կույրին հեշտ է կողոպտելը: դ Ոչ մի հարբած նավաստի այդքան արագ չի ծախսի փողերը, որքան` սթափ կոնգրեսականը: դ Ընկերոջից գումար վերցնելուց առաջ մտածիր` քեզ ավելի շատ փո՞ղն է պետք, թե՞ ընկերդ: դ Եթե եկեղեցին կատարյալ լիներ` դու այնտեղ հաստա´տ չէիր կարող լինել: դ Եթե քեզ հարցնում են` քրիստոնյա՞ ես, թե՞ ոչ, ուրեմն դու հավանաբար քրիստոնյա չես: դ Եթե բանկից վարկ ստանալն այնքան հեշտ լիներ` ինչպես գովազդներն են հավատացնում, ապա ոչ մեկը բանկ չէր թալանի: դ Թե երջանկությունը հնարավոր լիներ գնել, ապա ո՞վ կկարողանար վճարել նրա ողջ արժեքը: դ Սուրբ Ծննդյան տոներին հայրը փորձում է զավակներին ապացուցել, թե ինքը Սանտա¬Կլաուսն է, իսկ կնոջը ձգտում է ապացուցել, որ ինքը Սանտա¬Կլաուս չէ: դ Բոլորի հետ սիրալիր եղիր. երբեք չես իմանա, թե ով կհայտնվի 12 ատենակալների շարքում: դ Որոշ կանայք շառագունում են, երբ նրանց համբուրում են: Ոմանք ոստիկան են կանչում, մյուսները` հայհոյում են, որոշները կծոտում… Բայց ամենավտանգավորը ծիծաղող կանայք են: