Խորհրդային առաջնորդների ամառանոցները


Ստալինը ցանկանում էր ապրել խրճիթում, իսկ Գորբաչովի լողավազանը զարդարված էր եզակի փայլաքարերով: Ղրիմյան պետամառանոցներում, ուր ժամանակին հանգստացել են ԽՍՀՄ առաջին դեմքերը, աշնանից հիմնանորգումներ են սկսվում: Թե ինչպես էին դրանք վերանորոգ վում` «Կոմսոմոլսկայա պրավդա»¬ի թղթակցին պատմել են այդ գործով զբաղվողները: «Ճիշտ» շինարարներին հետևում էր ԿԳԲ¬ն Ինժեներ¬շինարար Վլադիմիր Կարենգինը հիշում է. - 1986 թ. «Յալթակուրորտշին» տրեստի մեր` ՇՎ¬31¬ը մասնագիտացել էր առողջարանների և պետամառանոցների նորոգման մեջ: Կադրերի բաժինն աշխատակիցների ցուցակները ներկայացնում էր ՊԱԿ¬ի 9¬րդ բաժին, և այնտեղ արդեն որոշում էին, թե ում թույլտվություն տան, ում` ոչ: Ճնշման ենթարկված ծնողներ ունենալը մերժում ստանալու պատճառ էր: Մեր ներկարար աղջիկներին պարսպից ներս չէին թողնում` եթե նրանք «ոչ լավ» ընկերներ ունեին` ճնշումների ենթարկված ընտանիքներից: Մեր 200 աշխատակից ների կեսից ավելին հատուկ օբյեկտներում աշխատելու թույլտվություն չէր ստանում: Աշխատավարձն այնտեղ բարձր էր: Եթե սովորական օբյեկտում 1 մետր սվաղի համար վճարվում էր 1 ռուբլի, ապա պետամառանոցներում` 1 ռուբլի 25 կոպեկ: Խրուշչովը վախենում էր, որ իր լողավազանում կարող են փնթի կանայք լողանալ - ՊԱԿ¬ի 9¬րդ բաժինը ներկարարների, ատաղձագործների իր խումբն ուներ: Նրանք ամենաբարդ աշխատանքներն էին կատարում Նիժնայա Օրեանդայի (խրուշչովյան -խմբ.) 1¬ին և 2¬րդ պետամառանոցներում երկու¬երեք տարին մեկ նորացնում էին լողավազանի մարմարե երեսպատումը,¬ շարունակում է Կարենգինը:¬ Ինչո՞ւ: Ժամանակի ընթացքում ջրի բարձրությամբ սև հետք էր գոյանում: Եվ բարձրաստիճան հյուրերին թվում էր, թե իրենցից առաջ այստեղ ինչ¬որ կեղտոտ մեկն է լողացել… Շիննյութերը մատակարարում էր 9¬րդ բաժինը: Այն մեզ տալիս էր այն ժամանակների համար հազվադեպ ներկեր, լաքեր, չճարվող կԹԸ սոսինձ: Դրանցից շատերը` արտասահմանից… Ստալինի տունն` առանց մեխի Յալթա կատարած իր հազվադեպ այցերի ընթացքում Ստալինը ժամանակն անցկացնում էր Լիվանդիյան պալատում: - 1948 թ. Ստալինը քայլում էր պալատից վերև գտնվող սոճու անտառում. անսպասելիորեն նա կռացավ ու կոնով մի ճյուղ վերցրեց և դնելով ծառերի միջև, ասաց` «Ինձ համար տուն սարքեք: Ահա այստե´ղ»,¬ պատմել են ականատեսները: Այդժամ Մոսկվայի «Լյուքս» կահույքի հատուկ ֆաբրիկայից երկաթուղային 2 վագոնով Ղրիմ եմ բերել փայտե քառակողերի հավաքովի շինվածք: Միահարկ տունը հավաքել են` առանց մեխի: Այն կանգուն է մինչ օրս: Միայն 1969 թ. այն մեկ անգամ օլիֆապատել են: Տնակի ներսում հյուրասրահ կա, աշխատասենյակ, ճաշասենյակ և սանհանգույց, որտեղ հատուկ Ստալինի համար տեղադրել էին ցածր լոգարան: - Դե, դուք պալա´տ եք կառուցել,¬ ասել է Ստալինն այստեղ իր վերջին այցի ժամանակ` 1949 թ.: Նա այնտեղ չի ապրել ու այլևս Յալթայում էլ չի երևացել: Բրեժնևի համեստությունն, ու առաջին տիկնոջ քմահաճույքները - Երբ ես Լիվանդիում 1¬ին և 2¬րդ պետամառանոցների պարետն էի, մեզ ներքին հարդարման գերմանական պատկերագրքեր բերեցին: Կապշեիր,¬ հիշում է երեք ամառանոցների նախկին պարետ, Ուկրաինայի պետանվտանգության ծառայության թոշակառու գնդապետ Նիկոլայ Տուպիկովը:¬ Բրեժնևը նայեց, հավանություն տալով գլխով արեց, բայց հետո զարմացած ասաց. «Ախր այս գներն արտասահմանյան արժույթով են: Թա´նկ է»: Եվ ոչինչ չարեցինք: Հազիվ համոզեցինք վերանորոգել լոգարանը, որից օգտվում էր նրա դուստր Գալինան` երբ գիշերում էր հոր տանը: Ներքին հարդարանքն ու կահույքը փոխեցին արդեն Գորբաչովի օրոք: Հենց նրա օրոք էլ ավարտին հասցվեց յուրատիպ լողավազանի կառուցումը` զարդարված հազվադեպ բնական փայլակնեղենով: Այն ժամանակ իսկապես փող չէր խնայվում նորոգման համար: Ռաիսա Մաքսիմովնայի համար նոր լողափ ստեղծվեց, որը բաժանված էր երեք մասի: Գենսեկի կինն ընտրել էր ծայրինը, որն ամենահարմարավետն էր: Խրուշչովը, Բրեժնևը, Անդրոպովն այնտեղ երբեք չէին լողացել: Բայց առաջին տիկինը նորն էր ուզում: Աշխատանքը կատարելու համար մեզ 48 ժամ ժամանակ տվեցին` քանի դեռ Գորբաչովները շրջագայում էին: Գործի լծվեցին բոլորն` ով կարող էր: Նախարարությունը 2 բեռնանավ հղկված մանրաքար ուղարկեց: Հարյուրավոր սահմանապահ ներ ամբողջ գիշեր հավասարեցնում էին մակերեսը: Երբ հայտնաբերեցին, որ մանրաքարի մեջ հողը շատ է, Սևաստոպոլից երկու տորպեդանավեր եկան: Դրանք մի քանի ժամում «երթևեկելով» տվյալ հատվածի երկայնքով` ալիք ստեղծեցին, որը և խճաքարից մաքրեց հողը: Լողափը հանձնվեց ժամանակին, և գոհացած Ռաիսա Մաքսիմովնան ասաց. «Եթե ցանկանաք` կարողանում եք»: Խորհրդային առաջնորդների քանի ամառանոց կա Յալթայի մերձակայքում Լիվանդիյան և Ալուպկինյան պալատները, Նիկոլայ 2¬րդի և կոմս Վորոնցովի նախկին նստավայրերը նույնպես ինչ¬որ ժամանակ պետամառանոցներ են եղել: Սակայն Ստալինի անձի պաշտամունքը պսակազերծելուց հետո ԽՍՀՄ ղեկավարներն անհամեստ էին համարում` այդ վայրերում արձակուրդն անցկացնելը: Պալատները դարձրին թանգարաններ: Իսկ նրանք հանգստանում էին «Նիժնայա Օրեանդա» և «Մորսկոյ պրիբոյ» հատուկ առողջարաններում: Սակայն 9¬րդ վարչությունը բողոքել էր, թե հնարավոր չէ VIP¬երի անվտանգությունն ապահովել: Եվ 50¬ական թթ. սկսել են պետամառանոցներ կառուցել. երկու տարում` միակերպ նախագծով 6 հատ: Երկհարկանի շենքերը կառուցվել են խեցաքարով ու երեսպատվել ձյունաճերմակ քարով: Ղրիմի Հարավային ափին հիմա 9 պետական ամառանոց կա: