ՈՒ՞Մ ԿՈՉՈՎ Է ԱՂՄԿՈՒՄ ԱՐՇԱԿ ՍԱԴՈՅԱՆԸ
Արշակ Սադոյանը նորից ակտիվացել է` այս անգամ էլ աղմկելով, թե վերջերս բացահայտված օֆշորային սկանդալի արմատների մոտ Լևոն Տեր-Պետրոսյանն է կանգնած:
Նախկին ընդդիմադիրը նաև հայտարարել է, թե Վերահսկիչ պալատի բացահայտումների պատվիրատուն էլ Ռոբերտ Քոչարյանն է: Այսինքն, ըստ Սադոյանի, այդ բացահայտումներն իրականությանը չեն համապատասխանում, դրանք բոլորը «ձևավորվել» են ՀՀ երկրորդ նախագահի ցուցումներով… Ստացվում է, որ նման փաստեր չեն եղել, գոյություն չունեն, և Իշխան Զաքարյանը ներկայացրել է Ռոբերտ Քոչարյանի կողմից «պատվիրակված» տվյալները… Մենք փորձեցինք Սադոյանի այս հայտարարութ յունների մասին մեկնաբանություններ ստանալ մի խումբ ԱԺ պատգամավորներից, ովքեր, սակայն, լսելով նախկին պատգամավորի ազգանունը, փռթկոցով արձագանքեցին մեր հարցին: Իսկ ահա Լևոն Տեր-Պետրոսյանի շրջապատից էլ մեզ ասացին, որ, բարեբախտաբար, առաջին նախագահի պաշտոնավարման շրջանում Հայաստանում դեռևս օֆշորի մասին պատկերացում չունեին…